▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անունը` Սևակ, ազգությունը` հայ, արդյունքը` սպանություն

Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվոր  Սևակ Շահին Բալըքչըի գործով դատարանի կայացրած վճիռը բուռն արձագանք է առաջացրել: «Մարդու իրավունքների և հալածյալների  պաշտպանության միության» (MAZLUMDER) Դիարբեքիրի  գրասենյակը  հրավիրել է մամուլի ասուլիս և իր բողոքի ձայնը բարձրացրել:

Սևակի հայրը` Կարապետ Բալըքչըն, նույնպես մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ մասնավորապես ասել է. «Դատարանի որոշումը հանցագործության վրա լույս չի սփռում: Սևակը ռասիստական գնդակով է սպանվել: Նա արհեստավոր մարդ էր և ինձ հետ էր աշխատում: Արդյո°ք նրան սպանած ազգայնամոլը պետք է նման պատժի արժանանար»:

Իսկ մայրը` Անի Բալըքչըն, նշել է, որ դատավարությունը հեշտ չի ընթացել: Վկաները դատարանում փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները, ինչը կարող էր վախեցնելու արդյունք լինել:

«Դատավճիռն անշուշտ մեզ չի բավարարում: Երբ անունը` Սևակ, ազգությունը` հայ, իսկ հավատքը քրիստոնեություն է լինում, հավանաբար, արդյունքն այսպես է լինում:  Ապրիլի 24-ին մի հայ պիտի սպանվեր: Գուցե ամենահարմար վայրը Սևակի սպանության տեղն էր»,- ասել է Սևակի մայրը:

Մամուլի ասուլիսին  ներկա պրոֆեսոր Գենչայ Գյուրսոյը հավելել է. «Սևակի դեպքը ամբողջովին Հրանտ Դինքի սպանության նման է:  Մեկն այն դեպքերից, որոնք անտեսվում են արդարադատության կողմից»:

Հիշեցնենք, որ Դիարբեքիրի ռազմական դատարանը սպանության մեջ մեղադրվող ՔըվանչԱղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման, իսկ ենթասպաՍադրեթին Էրսոզին,  ով մեղադրվում էր պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ,

ատապարտվել է ընդամենը  5 ամիս ազատազրկման, փոխանցում է  «Ermenihaber»-ը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին