▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անփութության արդյունք էր. մեղավորը խիստ զգուշացում է ստացել

Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, թե  իրեն հայտնի դարձել, որ սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 26-ին, դպրոցում կոլեկտիվին է ներկայացրել քաղաքապետի կողմից իր ծննդյան տարեդարձի շնորհավորական ուղերձը, որում Տարոն Մարգարյանն  անգնահատելի է համարել նրա աշխատանքը:  

«Երևանի քաղաքապետարանում շատ բարի և գեղեցիկ ավանդույթ գոյություն ունի. Երևանի քաղաքապետը քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների, ինչպես նաև դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների տնօրենների ծննդյան օրերին քաղաքապետի պատվո թերթի վրա շնորհավորանքներ է հղում: Սա ընդամենն անփությության արդյունք է. անձնակազմի կառավարման բաժինը, որը ներկայացնում է քաղաքապետին, թե ում ծննդյան օրն է և ստորագրման է ներկայացվում, որ տվյալ աշխատակցին շնորհավորենք, ներկայացրել է հին տվյալներ՝ դպրոցների տնօրենների հին կազմը,  նաև այդ անունը, որը և ստոարգրվել է, ինչպես մնացած բոլորը»,-պարզաբանելով տեղի ունեցածը՝ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, ապա հավելեց.

«Ընդամենը եղել է անփութության արդյունք, որի համար աշխատակազմի քարտուղարի կողից անձնակազմի կառավարման բաժնի տվյալ աշխատակիցը խիստ զգուշացում է ստացել,   որպեսզի նման դեպքերը բացառվեն»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին