Երեկ , Իտալիայի Տրևիզո քաղաքի LUIGI BAILO թանգարանում, Տրևիզոյի քաղաքապետարանի , Վենետիկում ՀՀ Պատվո Հյուպատոսության հովանու ներքո , Գայանե Սահակյանի ARMELLINO IN FIORE նախագծի շրջանակում Antikyan Gallery-ն բացեց Արարատ Սարգսյանի «Որտեղ փնտրել դրախտը » նախագիծը ` նվիրված հայի հոգուն , հայկական ինքնությանը, մշակութային հիշողությանը։
Ցուցադրանյութը ընդգրկում է արվեստագետի տարբեր ժամանակաշրջաններում իրականացրած մի քանի նախագծեր` հայկական էպոսը, մշակութային վանդալիզմը դատապարտող խաչքարերի նախագիծը , արխետիպեր, լաբիրինթոսներ, «Հայ ժողովրդի պատմություն» ինստալացիան և հայկական պեյզաժներ ։
Ընդգրկուն այս ցուղադրության շրջանակում հյուրերը հնարավորություն ունեցան մոնիտորի վրա ծանոթանալու հայկական խաչքարերի պատմությանն ու ճակատագրին , նաև ականատեսն եղան ոչնչացված խաչքարերի հին հորդանանյան տեխնիկայով հեղինակի վերստեղծման պրոցեսին , մասնակից դարձան մեր ազգային էպոսի ինտերակտիվ պերֆորմանսին ։ Վերջինը Վենետիկի Բիեննալեի 2013 թ֊ի Ազգային մեր պավիլիոնի աշխատանքն էր։
Անտիկյան ցուցասրահը հավատարիմ է հայ ժամանակակից արվեստի հանրահռչակման իր նպատակին և առաջիկայում ևս մեր ծրագրերը կշարունակվեն Եվրոպայի մի շարք երկրներում: