▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Անտիկյան»-ը Վենետիկում ներկայացնում է Գայանե Ավետիսյանի «Իմ ուղիով» ցուցահանդեսը

«Անտիկյան» ցուցասրահը վենետիկյան արվեստասերներին ներկայացնում է Գայանե Ավետիսյանի ցուցահանդեսը՝ «Իմ ուղիով» (“Alla mia maniera") խորագրի ներքո։

Ցուցահանդեսը, որ բացվել է այսօր, կգործի մինչև ապրիլի 22-ը, Վենետիկի պալատներից մեկում՝ Պալացո Պիզանի Ռիվեդինում։ Հիշեցնենք, որ «Անտիկյան» ցուցասրահը այստեղ ներկայացրել է նաև  Արշակ Սարգսյանի «Երազ երազի մեջ» ցուցահանդեսը, Արարատ Սարգսյանի «Որտեղ փնտրել դրախտը» նախագիծը, ինչպես նաև  իրականացրել է մշակութային այլ նախաձեռնություններ։

Գայանե Ավետիսյանի արվեստն առանձնանում է շատ լայն, հարուստ գունապնակով, որն օգնում է նրան արձագանքել կյանքի մարտահրավերներին՝ երբեմն հավերժական և ժամանակից անդին թեմաների մասին խոսելով ֆանտազիայի տիրույթում։

Իր պատկերների հետևում, ըստ արվեստաբան Մարինա Ստեփանյանի, նա ինչ-որ անտեսանելի, սահող, անորսալի լիրիկական բան է թաքցնում` հաճախ քողարկելով դրանք մանկական մոտիվներով․ «Այդժամ հիշում ես Պիկասոյի պատգամ-ցանկությունն ուղղված նկարիչներին և հենց իրեն` այն է հասունանալ մինչև մանկություն։ Ահա այդ մանկությունից բերված պատառիկները ներդաշնակորեն միահյուսելով դասական կերպարվեստի իր հարուստ «արսենալին»՝ Գայանեն հատուկ դիտանկյունից է պատմում իր ներաշխարհի մասին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին