▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթույլատրելի ենք համարում շահարկումները. Դավիթ Բաբայանը՝ Արցախում ընտրությունների մասին

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ամփոփել է Արցախում ընթացող քարոզարշավը: Նա անդրադարձել է նաև այն քննադատություններին, թե Արցախում ընտրությունները պետք է հետաձգվեն՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հնարավոր վտանգը:

«Անթույլատրելի ենք համարում շահարկումները: Մենք չգիտենք՝ կորոնավիրուսի հետ կապված հարցերն ինչքան կտևեն: Կարող է կորոնավիրուսը տևի 4, 5 կամ 6 ամիս. մենք պետք է շուտ ձևավորենք նոր կառավարման օղակներ, նոր ԱԺ պետք է ընտրվի, գործադիր թևը պետք է կազմավորվի, որը վաղը, աստված չանի, եթե լինեն ինչ-որ խնդիրներ, պետությունն ունենա իր ուժեղ համակարգը, որ կարողանանք դիմակայել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կորոնավիրուսի էպիդեմիան չբերի նաև քաղաքական կորոնավիրուսի և կաթվածահար լինի մեր պետությունը»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին