▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվտանգության ծառայության պետը վրաերթի է ենթարկել հեռուստաօպերատորին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`փետրվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի Արտ-Հոլ տարածքի հարևանությամբ, Նազարբեկյան փողոց 40 շենքի դիմաց Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա Հովիկ Խաչատրյանը վարելով ВАЗ 21 014 մակնիշի 795 ԼՕ 68 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ 26-ամյա Էդգար Դավթյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին