▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները

Քաղաքային իշխանությունը շարունակում է Երևանի կենտրոնն ազատել հողազավթված տարածքներից:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով այս անգամ ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները։ Գործընթացն իրականացվել է Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում:

Երեւանի քաղաքապետարանից  հայտնում են, որ մայրաքաղաքի զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին