▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապարանում դանակահարությունն ավարտվել է սպանությամբ. կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Երեկ՝ հունիսի 3-ին, Ապարանի բժշկական կենտրոնում մահացել է Ապարան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արգամ Քոչարյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 2-ին Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 24 հասցեում գտնվող ավտոլվացման կետի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարվելու հետևանքով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

 

 

 

 

 

Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Քոչարյանին և 34-ամյա Սերյոժա Քամալյանին դանակով հարվածել է Ապարան քաղաքի բնակիչ Աշոտ Կիրակոսյանը, ով այնուհետև դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանության ժամանակ ներկա է եղել նաև Ա. Կիրակոսյանի եղբայրը՝ 37-ամյա Արթուր Կիրակոսյանը, ով սպառնացել է սպանել և իր ձեռքին եղած դանակով փորձել է հարվածներ հասցրել Ապարան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Ավագյանին, սակայն վերջինս դիմել է փախուստի, և Ա. Կիրակոսյանը իր կամքից անկախ հանգամանքներում մտադրված հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին