▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ աշխատակիցը գումար է ստացել՝ աշխատանքի չհաճախելով

Մայիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սկսած 2016 թվականից՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և յուրացվել:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձորի 65-ամյա մի բնակիչ, որը միաժամանակ աշխատում է Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցում և կամերային նվագախմբում, 2015 թվականի սեպտեմբերից մեկ դրույքով հրամանագրվել է նաև Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում, սակայն, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ըստ աշխատանքային պայմանագրի՝ ամեն օր՝ ժամը 9-ից մինչև ժամը 18-ը, աշխատանքի չի ներկայացել, բայց նրա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում բացակայությունները նշելու փոխարեն գրառումներ են կատարվել ներկա լինելու վերաբերյալ և 2015 թ. սեպտեմբերի մեկից մինչև 2020 թ. ապրիլ ամիսը վճարել մոտ 4 միլիոն դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին