▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրի այն մարդը, ով Լիլիթին ուժ է տվել վերականգնելու իր դիրքերը շոու–բիզնեսյան «արևի» տակ

Հիմա, երբ YouTube–ն ու սոցիալական ցանցերը ջնջեցին մեդիա «սև ցուցակները», հայկական փոփն ավելի «անկեղծ» դառնալու շանս ունի։ Լիլիթ Կարապետյանը, Արմինե Գրիգորյանն ու այսօրվա փոփի «էլիտայից» դուրս մնացած շատ արտիստներ դեռ 90–ականներին խոշոր հաշվով նույն բանն էին անում, ինչ հիմա ներկայացնում են «տարվա լավագույն երգչուհիները»։ Պարզապես հեռուստատեսային երաժշտական խմբագրերը փորձում էին եթերը «մաքրել» նրանցից, իսկ արդյունքում մի ծայրահեղությունից մյուսին հասան։
Ես Լիլիթին չեմ համակրում, ծանոթ էլ չեմ, բայց հանուն արդարության պետք է նշել, որ «ստատուսը» ոչ թե «տարվա լավագույն երգչուհի» ճանաչվելու մեջ է, այլ ժողովրդականության՝ կոշկակարի կրպակում պոստերների, դեռ այն տարիներին թուրքական վատ շոկոլադի տուփի վրա սեփական լուսանկարի ու սեքս–խորհրդանիշ համարվելու մեջ դեռ այն տարիներին, երբ սեքս «չկար»։
Ապրի ոչ թե հատկապես Լիլիթը, ռեժիսորը, կամ աշխատակազմը, այլ այն մարդը, ով Լիլիթին ուժ է տվել վերականգնելու իր դիրքերը շոու–բիզնեսյան «արևի» տակ։ Հուսանք Լիլիթի այս տեսահոլովակը չի ընդգրկվի հեռուստաալիքների «սև ցուցակներում», հատկապես որ իրական «աղբը» վաղուց դուրս է մնացել այդ ցուցակներից…


Մհեր Բաղդասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին