▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 12-ից բոլորը կվերադառնան իրենց առօրյային. Թրամփ

ԱՄՆ նախագահ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ երկիրը կվերադառնա իր աշխատանքային առօրյա կյանքին ապրիլի 12- ից՝ Զատիկից հետո։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Ավելի շատ մարդ կմահանա տանը մնալուց և տնտեսության կոլապսից, քան այդ հիվանդությունից», - նշել է Թրամփը։

Թրամփը նաև նշել է, որ անթույլատրելի է երկիրը երկար ժամանակ արգելափակված մնա։ «Մենք գրիպից ավելի շատ մահացություններ ունենք, վթարներից ևս, սակայն մենք այդ պատճառով երկիրը չենք արգելափակում։ Հիմա ինչու՞ սրա պատճառով երկիրը պետք է երկար արգելափակենք», - նշել է նախագահ Թրամփը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին