Այսօր նշվում է հարկատուի օրը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ ԶՊՄԿ-ն
Նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցանիշներով, ԶՊՄԿ վճարած հարկերը գերազանցում են խոշոր հարկատուների ցուցակում իրեն հաջորդող 4 ընկերությունների վճարած հարկերը միասին։
Ընկերությունը շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը։
ԶՊՄԿ-ում 2023 թ. հունվարի դրությամբ աշխատում է 4607 մարդ, որից 2481-ը Քաջարան համայնքի բնակիչներ են, 1629-ը՝ Կապանի։
Միայն վերջին տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 504 մարդ, այդ թվում Կապանից՝ 192, Քաջարանից՝ 216 մարդ, որոնցից 45-ը՝ նոր զորացրված երիտասարդներ։
Հարկատուի օրվա կապակցությամբ՝ շնորհավորել է նաև ԶՊՄԿ-ն ու մի փոքր վիճակագրություն ներկայացրել.
Վերջին 10 տարիներին ԶՊՄԿ վճարած ընդհանուր հարկերը գերազանցել են 460 միլիարդ դրամը, որից 2021-22 թվականներին վճարվել է ավելի քան 205 միլիարդ դրամ։
«Հարգելի գործընկերներ, յուրաքանչյուրիդ ամենօրյա աշխատանքը մեր երկրի տնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունի»,-նշել է ԶՊՄԿ-ն ֆեյսբուքյան իր էջում։