Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր առաջ խնդիր է դրել հետևել միջազգային պրակտիկայի լավագույն օրինակներին։
ԶՊՄԿ–ն իր գործունեության մեջ հատուկ ուշադրություն է դարձնում կառավարմանը, կայուն և կառուցողական արտադրական հարաբերությունների պահպանմանը, լուրջ վերաբերվում բնապահպանական և սոցիալական հարցերին։
«Մենք ընդունում ենք կայուն զարգացմանն աջակցելու անհրաժեշտությունը, և դա այն ճանապարհն է, որը մենք ընտրել ենք` կառուցողական գործընկերություն կառուցելով պետության, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Մենք ամրացնում ենք մեր դիրքերը որպես ընկերություն, որը հուսալի գործընկեր է և արդյունավետ կորպորատիվ քաղաքականություն է վարում»․ այս մասին ԶՊՄԿ–ի կայուն զարգացման առաջին հաշվետվության հրապարակմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։
Հանքարդյունաբերությունը տնտեսության ամենահամակարգաստեղծ ոլորտներից մեկն է։ Աշխարհում ընդհանուր առմամբ ոլորտի յուրաքանչյուր անմիջական աշխատատեղ 4-5 անուղղակի աշխատատեղ է ապահովում։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ապահովում է տասնյակհազարավոր անուղղակի աշխատատեղեր, աշխատանքով է ապահովում հարյուրավոր ընկերությունների, մատակարարների Սյունիքի մարզում և ամբողջ երկրում։ Այս տարի մենք ռեկորդային թվով եկամուտ ենք ապահովել բյուջե։ Առաջին 9 ամիսների տվյալներով` ԶՊՄԿ–ն պետբյուջե է վճարել 130 մլրդ դրամ հարկ, մինչև տարեվերջ այդ թիվը նախատեսում ենք ավելացնել մինչև 150 մլրդ դրամ», – համաժողովի ժամանակ ասել է Խուդոլին ու նշել, որ այս թիվն ավելի մեծ է, քան Հայաստանի հաջորդ 6 խոշոր հարկատուներից ստացված ընդհանուր գումարը։ Խուդոլին նաև հիշեցրել է, որ հանքարդյունաբերության ոլորտին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման 40%–ը․ ավելին`առաջին 9 ամիսների արդյունքներով ոլորտն ապահովել է բյուջեի եկամուտների շուրջ 20%–ը։
Հիշեցնենք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը շահագործում է Քաջարանի հանքավայրն ու երկրի այլ հանքարդյունահանող ձեռնարկություններ, շարունակում է սովորականից մի քանի անգամ շատ հարկեր վճարել։
Այս տարվա հոկտեմբերին ՊԵԿ–ը հրապարակեց 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը: Հայաստանյան խոշոր հարկատուների ցանկը, ինչպես և այս տարվա առաջին ու երկրորդ եռամսյակներում, գլխավորում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Տարբեր հաշվարկների համաձայն` առաջիկա 15 տարիների ընթացքում աշխարհում վերականգնվող էներգիայի անցում կատարելու առնչությամբ մի քանի անգամ կաճի որոշ մետաղների, մասնավորապես պղնձի պահանջարկը, ինչը նոր հնարավորություններ է բացում արդյունաբերության համար։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
Զեկույցին նվիրված քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում