Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները Հայաստան կգան ապրիլի 6-ին: Նրանք, ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղեկալ Ալեն Սիմոնյանի կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Այս մասին Սիմոնյանը գրել է ֆեյսբուքի իր էջում: ՀՀ քաղաքացիներն այս պահին գտնվում են «Դոմոդեդովո» օդանավակայանին մերձակա «Մոլոկովո» հյուրանոցում:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 3-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: