Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստը կկայանա երկուշաբթի՝ ժամը 13-ին, և Կարեն Կարապետյանը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին։


