▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աքրամ Այլիսլու «Քարե երազներ»-ը զղջման և ապաշխարանքի կոչ է

Որի հետ պոռնկուեցան երկրի թագավորները և երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին:... Եւ այն կինը. որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով ու մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը,լիքը գարշելիութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը, եվ նորա ճակատումը գրուած էր մի անուն` Խորհուրդ, մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը:

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 17

Աքրամ Այլիսլու “Քարե երազներ” պատմվածքը գիտակցման, զղջման և ապաշխարանքի կոչ է առաջին հերթին իր հայրենակիցներին, սակայն, կարծում եմ, այս կամ այն չափով ուղղված է նաև այսօրվա քաղաքակիրթ կոչված աշխարհին և ինչու ոչ, մեզ ևս: 
Իր “Քարե երազներ” – ում Աքրամ Այլիսլին թվացյալ տարրական, սակայն իր ժողովրդի համար գերկարևոր հարցեր է բարձրացնում: Նա իր հայրենակիցներին զգուշացնում է այլոց երջանկության, ուրիշի աշխատանքի ու վաստակի, վերջապես ուրիշի կյանքի հաշվին սեփական “երջանկությունը” կառուցելու անթույլատրելիության մասին, պարզ, ոչ մտացածին օրինակների վրա բացատրում է, թե այս մեղավոր երկրի վրա ինչպիսի ԵՐԿՆԱՅԻՆ դաժան պատիժներ են սպասում կյանքի այդ ուղին բռնածներին ու առավել ևս նրանց սերունդներին, մատնանշում է վայրենուց առ բարեպաշտ, արդարակյաց մարդ վիճակին անցնելու կարևորությունը, միաժամանակ ցույց տալով ճշմարիտ ուղուց իր հայրենակիցների “շեղվածության” աստիճանը, երևակում է մակաբուծային կյանքով ապրելու անհեռանկարայնությունը, ստի ու կեղծիքի, այլոց մշակութային արժեքների “սեփականաշնորհման” միջոցով սեփական պատմության “կերտման” զավեշտալի լինելը: Նա, այս գրվածքով, իր քույրերին ու եղբայրներին բերել, կանգնեցրել է մարդու ներաշխարհը արտացոլող մի հայելու առջև, ուր ականատեսը դառնալով դժոխային մի տեսարանի, մի պահ կանգ առնելու, խորհելու, իրենց անցած ուղին վերաիմաստավորելու և վիճակից փրկության ելքեր որոնելու փոխարեն, նրա հայրենակիցները դարձյալ ընտրեցին այն ճանապարհը, որից իրենց փորձում էր ետ պահել Այլիսլին: Նրանք որոշեցին փշուր փշուր անել այդ հայելին և կտրել իրենց “խելք սովորեցնել” համարձակվողի ականջները: 

Եթե մեր հարևանները ուղիղ և շիտակ նայելով իրենց “պատմության աչքերին” չփորձեն հասկանալ ու գնահատել իրենց վիճակի ծանրությունը և իրենց հոգևոր մաքրմանն ուղղված արտակարգ միջոցներ չձեռնարկեն, եթե չդադարեն առաջնորդվել միայն անասնական բնազդներով և չգտնեն մարդուն վայել գոնե նվազագույն հոգևոր-բարոյական արժեքները իրենց, առավել ևս իրենց մատաղ սերնդի մոտ դաստիարակելու ու սերմանելու ուղիները, ապա ամենայն լրջությամբ կարելի է պնդել, որ նոր նոր սկիզբ առած իրենց էվոլյուցիոն զարգացման ուղին կընդհատվի և իրենք Աայս հետաճի արդյունքում շատ արագ դարձյալ կվերածվեն մարդանման անուղեղ ու անհոգի արարածների և Աստծո պարգև հանդիսացող իրենց նախագահն անգամ (Ալլահն իհարկե, թող նրան երկար կյանք տա, ի կատարումն իր հայրենակիցների վերջնական և անդարձելի ոչխարացմանն ուղղված իր գլխավոր առաքելության) այստեղ որևէ դրական դերակատարում ունենալ չի կարող:
Թողնենք իրենց, քանզի, ՄԱՐԴՈՒՆ Այլիսլու այս գրվածքն էլ բավարար է, դարձի գալու համար, իսկ եթե ոչ, ապա…

Միամիտ մարդկանց մոտ միանգամից հարց է առաջանում: Ինչու այս ամենին չի արձագանքում, առավել ևս, միջամտում քաղաքակիրթ աշխարհը, չէ որ միջնադարում չենք, չէ որ այս ժողովուրդը հավակնում է դառնալ եվրոպական մեծ ընտանիքի լիիրավ անդամ, չէ որ մարդկության կարևորագույն խնդիրներն այսօր… և այլն, և այլն: Սակայն մի պահ զսպենք այս պաթոսն ու ինքներս մեզ մի հակընդեմ հարց տանք. Մարդկություն կոչվածի մեզ համար տեսանելի պատմության ընթացքում, արդյոք եղել է մի դեպք, երբ մեծ “քաղաքակրթություններից” որևէ մեկը, վեր կանգնելով իր սեփական, հողեղեն, նյութապաշտական ճղճիմ շահերից, փորձ արած լինի, ոչ խոսքով, ոչ ձևական, ոչ փարիսեցիորեն, այլ գործով, իրոք անշահախնդիր պաշտպան կանգնել ճշմարտությանը, արդարությանն ու որևէ մի ժողովրդի ոտնահարված արժանապատվությանը: ՈՉ, ՉԻ ԵՂԵԼ: Ուրեմն հիմա ումից ինչ ենք սպասում: Չէ որ այս մեր հարևանները և նրանց մեծ եղբայրները` իսկական թրքերը, նոր ի հայտ չեկան, ու նոր կացին չվերցրին իրենց ձեռքը, նոր չսկսեցին պղծել մարդկության ստեղծած հազարամյա մշակութային արժեքները, կեղծել պատմությունը, այս կամ այն ժողովրդի ստեղծածն իրենց վերագրել, իրենցով անել այն ամենը ինչի վրա, որ աչք են դրել, չէ որ նոր չորոշեցին կոտորել հազարամյակներ իրենց հայրենիքներում բնակվող ժողովրդներին: Ի վերջո Հայոց Մեծ Եղեռնը, այս քաղաքակիրթ կոչված երկրների, նրանց ժողովուրդների աչքի առջև, նրանց հանցավոր անտարբերության, եթե չասենք մեղսակցության հետևանքով տեղի չունեցավ արդյոք: Բա սրանք չէին`ով “մեր նավերը չեն կարող բարձրանալ հայոց լեռները” կամ “Հայաստանում քարյուղ չկա” տխմար ու ցինիկ պատճառաբանություններով, սուտ ու մուտ “իրավարար վճիռներով” կամ սին, “համաշխարհային հեղափոխության հաղթանակի” բարբաջանքներով ու էլ չգիտեսինչերով թույլ տվեցին կոտորել ու հայրենազրկել մի ողջ ժողովուրդ: Ոչ ոք փորձ անգամ չարեց կասեցնել ցեղասպանությունը, ավելին` “քաղաքակիրթ” գերմանիաներից հրավիրված մասնագետներն էլ կոտորողներին սովորեցնում էին ինչն ինչպես անել… Վերջապես, այս “քաղաքակիրթների” ողջ պատմությունն էլ լեցուն չէ արդյոք խեղճ ու անմեղ ժողովուրդների հանդեպ դաժանության ու վայրագության դրսևորումներով: Բոլորն էլ մի սանրի կտավ են, սակայն ամենավառ օրինակն ԱՄՆ կոչվածն է: Ամերիկյան հնդկացիներից` այդ մայրցամաքի տեղաբնիկներից սկսած, Կորեայով ու Վիետնամով, Հիերոսիմա-Նագասակիով, Իրաք, Աֆղանսկան, Լիբիա ու Եգիպտոսով վերջացրած սրանք նույն բանն են արել և անում`սեփական շահի համար խաթարում են մարդկանց խաղաղ ու հանդարտ կյանքը, քաղաքացիական երկպառակություն սարքելով այդ երկրների ժողովուրդներին մատնում են ծայրը չերևացող եղբայրասպան ներքին կոտորածների, ավերում ու ավարում են այն ամենն ինչ հնարավոր է, ամենուր քաոս են սփռում: Անխտիր բոլոր այս “քաղաքակիրթների” ձեռքրը մինչև արմունկները թաթախված են անմեղ մարդկանց, խեղճ ու կրակ ժողովուրդների արյան մեջ: Եվ ինչ կարելի է սպասել սրանցից, չէ որ նույնն են, ոչնչով չեն տարբերվում մեր հարևաններից և քաղաքակիրթ են այնքանով, որ այսօր արդեն ԿԱՑԻՆ չեն օգտագործում, առավել հնարամիտ են և դրանով ավելի վտանգավոր, ավելի արյունառուշտ: 
Եվ ահա այսօրվա այս քաղաքակիրթ համարվող երկրներն արդեն իրենց ներսում հասել են դեգրադացման մի այնպիսի հանգրվանի, որտեղ գրեթե ամեն օր հրազենի գործածմամբ, նորմալ մարդու երևակայության մեջ չտեղավորվող, անմեղ մարդկանց, երեխաների սպանություններ են տեղի ունենում, որտեղ գրեթե բոլորի մոտ հոգեկան շեղումներ ու խանգարումներ են ախտորոշված, որտեղ, արդեն իրենց կամքից անկախ, անդարձ տեղի է ունենում իրենց իսկ համախառնումն ու միաձուլումը աֆրիկյան, հարավավաևելաասիական ժողովրդների հետ և շատ շուտով ֆրանսիացի, հոլանդացի կամ մեկ այլ ազգ, սեփական առաքելություն ունեցող տեսակ հասկացությունները դուրս կմղվեն շրջանառությունից: Այսինքն սրանք նույնպես, շատ վաղուց արդեն շեղվել են իրենցից յուրաքանչյուրի համար Արարչի կողմից նախանշված ճշմարիտ Ուղուց, կորցրել են առ Լույսը տանող բոլոր ուղենիշները, կորցրել են իրենց կապն Աստծո, հետևաբար և իրենց մարդկային էության հետ ու բռնել են մամոնային ծառայություն մատուցանելու, առ դժողք տանող լայն ու “լուսավոր” ճանապարհը, և այս ամենը ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼՈՒ ԿԱՆԽՈՐՈՇԱԾ ԵՐԿՆԱՅԻՆ ԴԱԺԱՆ ՊԱՏԻԺԸ ՉԷ ԱՐԴՅՈՔ, այս անգամ արդեն իրենց գլխին:
Սակայն սրանց էլ թողնենք, քանզի իրենք ունեցել են և հավանաբար, այժմ էլ ունեն մեծ մտածողներ և եթե ունենան նաև իրենց վիճակի ծանրության գիտակցման կարողությունը, ապա իրենք կգտնեն նաև ելքն այս վիճակից, իսկ եթե ոչ, ապա…
(Շարունակելի)

Որի հետ պոռնկուեցան երկրի թագավորները և երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին:... Եւ այն կինը. որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով ու մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը,լիքը գարշելիութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը, եվ նորա ճակատումը գրուած էր մի անուն` Խորհուրդ, մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը: ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 17

Արտաշես Փափազյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին