Օրերս Անդրանիկ Հարությունյանը հյուրընկալվել էր «Yelaket» հաղորդմանը, որտեղ նա ոչ միայն պատասխանել է իր տեսանյութերի տակ արված մեկնաբանություններին, այլ նաև ուղիղ եթերում անդրադարձել է իրեն քննադատող օգտատերերին։
Հաղորդման ընթացքում նա հիշել է մի հետաքրքիր պատմություն, որը կապված է հայտնի երգիչ
Արտաշ Ասատրյանի հետ։
Անդրանիկ Հարությունյանը նշել է, որ ժամանակին կրկնօրինակել և ձևափոխված տարբերակով կատարել է Արտաշ Ասատրյանի «Առաջինը Արամն էր» երգը, ինչից հետո անսպասելի զանգ է ստացել հենց երգչից։
Նրա խոսքով՝ Արտաշ Ասատրյանը ոչ միայն չի դժգոհել, այլև շնորհակալություն է հայտնել ու նույնիսկ հումորով առաջարկել հաջորդ անգամ անդրադառնալ նաև Գրիշոյի երգերից մեկին։
Անդրանիկ Հարությունյանը պատմել է, որ այդ ամենից հետո սոցիալական ցանցերում սկսել են քննադատություններ հնչել՝ թե «ամոթ է», «ինչու եք նման բան անում»։
Սակայն նա ուղիղ եթերում կտրուկ արձագանքել է այդ քննադատություններին՝ հարց տալով․
«Եթե նրանք շնորհակալ են ու ուրախ, դուք ով եք, որ քննադատեք»։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անկախ իրավիճակից, հանրային դաշտում միշտ կան մարդիկ, ովքեր պատրաստ են արագ արձագանքել և քննադատել ցանկացած երևույթ՝ նույնիսկ այն դեպքերում, երբ ստեղծագործողը կամ արտիստը ստացել է դրական արձագանք ու աջակցություն հենց իր գործընկերներից կամ լսարանից։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


