▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա, ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ, որ ուսապարկ եք, որ ստահակ եք, որ կամազուրկ փալաս եք՝ արդեն համոզվել էինք։ Բայց որ կոպեկին մեռած մանրախնդիր բոշաներ եք՝ չգիտեի։

Արա, ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք։ Էդ օրերին ո՞նց եք փողի մասին մտածեք։

Թու՛ ձեր էրեսին»։

 

Նշենք, որ ավելի վաղ Mediaport-ն այս թեմայի կապակցությամբ գրել էր«Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի եւ եւս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձեւակերպվել է որպես գործուղում. բյուջեից նրանց հատկացվել է ճանապարհածախս, հյուրանոցի համար գիշերավարձ, գրպանի ծախսի գումար (օրապահիկ), ինչպես նաեւ առանձին գումար «ներկայացուցչական ծախսերի համար»:

Տելեգրամյան ալիքի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն, Արարատ Միրզոյանը համապատասխան հրամանը ստորագրել է 2020թ.-ի հոկտեմբերի 16-ին`պատերազմի ամենաթեժ օրերին, երբ հազարավոր հայեր՝ Սփյուռքում ու Հայաստանում, գումար էին հանգանակում «Հայաստան համահայկական հիմնադրամին» եւ կամավորագրվում էին, մինչդեռ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մյուսներն անգամ Արցախ մեկնելու ճանապարհածախսն էին փաստորեն բյուջեից վերցնում:Եվ մինչ բանակը կռվում էր, հարկատուների հաշվին Արցախ հասած «իմքայլականները» ժամանակ էին անցկացնում Ստեփանակերտի ռեստորաններում, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը մուննաթ էր գալիս ժողովրդի վրա, թե «թասիբի կաթսան չի եռում»»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին