▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանի Հայաստան գալուց հետո դոլարի կուրսը սկսեց կտրուկ աճել

Այս մի քանի օրվա ընթացքում իշխանության օլիգարխիկ հատվածը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը առնվազն 200-250 մլն դոլարի օգուտ ունեցան:Ներկրողներն ամրապնդեցին իրենց դոլարային պահուստները, անգամ միջին բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ շահեցին՝ մանրածախ առևտրում գնաճ ապահովելով:
Կարծում եմ, շահեց նաև ալամ աշխարհի հայերի ինքնակոչ նախագահ Արա Աբրահամյանը, որի Հայաստան գալուց հետո դոլարի կուրսը սկսեց կտրուկ աճել: Այսինքն, կարելի է ենթադրել, որ մարդը ահռելի քանակության դոլար տարավ Հայաստանից:
Իսկ հիմա դրամ-դոլար հարաբերությունները սկսում են կարգավորվել...
Իշխանությունները հագեցան ու սկսեցին դուր գալ ժողովրդին:
Դե եթե հնարավոր էր գնալ կարգավորումների, ինչու՞
ավելի վաղ չէին գնում դրանց:
Ասենք, ինչու՞ գնային, երբ պետք էր, որ գերշահույթ ստանան...

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին