▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Արա Բաբլոյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն մեսագրվող արարքը։

«Ես ստորագրել եմ, որ այս պահին շատ մանրամասներ չեմ կարող հնչեցնել, բայց մի բան կարող եմ հնչեցնել, որ բացառապես համաձայն չեմ եւ ես հայտարարել եմ , որ մեղադրանքը ապօրինի է, որ ինչ- որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ եւ օրենքների սահմաններում, որեւէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել եւ ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային Ժողովը:

Ես հայտարարել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ միայն առողջապահությամբ։ Ես այս պահին ունեմ միայն մի նպատակ, որ ժողովուրդը ինչպես ինձ հարգել է, այնպես էլ շարունակի հարգել , ես կմնամ այս երկրում ես որեւէ տեղ չեմ գնա, ես մինչեւ վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ եւ որեւէ ապօրինություն չեմ արել»,-լրագրողներին ասել է ԱԺ նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին