Աշխարհի ամենահայտնի 7 լուսանկարիչներից Արա Գյուլերը թուրքական «Հաբերթուրք» կայքին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը հարուստ հայ ընտանիքի զավակ է եղել, բայց թաքցրել է ազգային ինքնությունը:
Հարցին, թե արդյո՞ք կյանքում դժվարություններ չի կրել հայ լինելու համար, պոլսահայԳյուլերը պատասխանել է, որ առանց այդ էլ ոչ ոք տեղյակ չի եղել իր հայ լինելու մասին:
Հարցազրույցի ժամանակ կյանքի 64 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաանմոռանալի ակնթարթների մասին հետևյալն է պատմել.
«Կաննի փառատոնին ժամանակ Սոֆի Լորենի հետ հանդիպեցի: Տեսա, որ վերելակ է նստել, ես էլ նստեցի: Միասին վերև բարձրացանք: Այնտեղ նրան հարցրեցի. «Կարո՞ղ եմ լուսանկարել այդպիսի վիճակում»: Երբ ստացա նրա համաձայնությունը, լուսանկարեցի մի քանի անգամ, հետո Թուրքիա ուղղարկեցի:
Դուք Պաբլո Պիկասոյի բնօրինակներից ունենք: Դրա մասին ինչ կպատմե՞ք:
Ես ինքս, ինչքան փորձում էի, չեի կարողանում հանդիպել Պիկասսոյին: Նա իր մոտ ոչ ոքի չէր թողնում: Այլապես չէր կարող նկարել: Մեր հրատարակչությունը նրա գիրքն էր տպագրելու: Ղեկավարն էլ գինետան ընկերներիցս էր:
Նրան ասաց. «Եթե ինձ չտանես, չեմ խոսելու քեզ հետ»: Այդպես գնացի: Պիկասսոն էլ ինձ էր հավանել, և երբ խոսում էինք ասաց. «Դու ինձ այդքան լուսանկարել ես, ես էլ քեզ համար նկար կնկարեմ»: Թուրքիայում Պիկասսոյի բնօրինակ նկարներից միայն մեկ հատ է, այն էլ իմ տանն է:
Դալիին էլ ե՞ք լուսանկարել: Նրա մասին ի՞նչ կպատմեք:
Դալի շուրջը խենթերի խումբ էր հավաքվել: Որովհետև Դալին իր շուրջը թափառականների էր ուզում տեսնել: Ես մի ընկերուհի ունեի: Պարզվում է՝ Դալին նրա կնքահայրն է եղել: Ինձ վերցրեց, տարավ: Մի օր հայտնեցի նրան լուսանկարելու ցանկությանս մասին: Համաձայնեց: Գնացի, մեկ էլ տեսնեմ` 3 ֆրանսիացի լրագրող: Դալին ասաց. «Սպասի՛ր, ես հիմա նրանց կուղղարկեմ»: Գնաց և նստեց մարդկանց առաջ. «Հիմա ասե՛ք, տեսնե՛մ, ձութի ֆորմուլան ո՞րն է»: Երեքն էլ, իհարկե, չկարողացան պատասխանել:
«Այսպես, ես ձեռնափայտը կվերցնեմ, ձութի մեջ կդնեմ, կհանեմ, 250 հազար դոլար կլինի, դա եթե դու անես, քեզ խելագար կանվանեն: Հիմա գնա, գրի՛ր այն, ինչ հասկացար իմ ասածներից»:
- See more at: http://allturkey.am/11009/%d5%a1%d6%80%d5%a1-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%ac%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%a9%d5%a1%d6%84%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ab%d6%80/#sthash.vXAxzTdE.dpuf
allturkey-ը գրում է. Աշխարհի ամենահայտնի 7 լուսանկարիչներից Արա Գյուլերը թուրքական «Հաբերթուրք» կայքին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը հարուստ հայ ընտանիքի զավակ է եղել, բայց թաքցրել է ազգային ինքնությունը:
Հարցին, թե արդյո՞ք կյանքում դժվարություններ չի կրել հայ լինելու համար, պոլսահայԳյուլերը պատասխանել է, որ առանց այդ էլ ոչ ոք տեղյակ չի եղել իր հայ լինելու մասին:
Հարցազրույցի ժամանակ կյանքի 64 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաանմոռանալի ակնթարթների մասին հետևյալն է պատմել.«Կաննի փառատոնին ժամանակ Սոֆի Լորենի հետ հանդիպեցի: Տեսա, որ վերելակ է նստել, ես էլ նստեցի: Միասին վերև բարձրացանք: Այնտեղ նրան հարցրեցի. «Կարո՞ղ եմ լուսանկարել այդպիսի վիճակում»: Երբ ստացա նրա համաձայնությունը, լուսանկարեցի մի քանի անգամ, հետո Թուրքիա ուղղարկեցի: