▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մեղրիի ոստիկանները պարզել են, թե ինչ հանգամանքներում է հրդեհվել Լեհվազ համայնքի անտառը

Դե ձեզ տեսնեմ, իմ բյուր սանիկներ, ձեր քավորին ի՞նչ գործի կդնեք մի օր․ Աշոտյան

Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան

Կազմակերպված մուրացկանության միջոցով բազմաթիվ երեխաներ ենթարկվում են անմարդկային ու լկտի. . .

Ի՞նչ է նկատվել Երևանի երկնքում

Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ ակցիաներ են. . .

Պետականության մայրամուտի գործընթացը շարունակվելու է իր ողբերգական երանգներով ու ծավալով. Արման Բաբաջանյան

Ստուգումներ ենք արել Ամուլսարում. Հայկ Բարսեղյան

«Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա». Հակոբ Կարապետյան

Արագած լեռան վրա արջի կողմից հարձակման ենթարկված Լեհաստանի քաղաքացին մահացել է

Կրկին երկրաշարժ Շիրակի մարզում

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի երկու քաղաքացու վրա. կա վիրավոր

Ադրբեջանցուն հաղթելուց հետո Սլավիկ Գալստյանը պարտվել է ՌԴ-ն ներկայացնող հայ ըմբշամարտիկին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Ի՞նչ ա էղել, մի րոպե, էս ո՞վ ա ջղայնացել. Փաշինյանը համբուրեց հաշմանդամ քաղաքաքացուն

Աննա, մի օր կգանք՝ կուտենք...Նիկոլ Փաշինյանը ձկան փառատոնում հրաժարվում էր համտեսից

Աշխարհում միշտ կգտնվեն մարդիկ, որ առանց անգամ ձեզ ճանաչելու «կմեղադրեն» բոլոր մեղքերի մեջ․. . .

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՕԿՍ-ի շենքում գտնվող սրճարանի բացմանը

Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը

Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Աննախադեպ տեսարան է լինելու...Նիկոլ Փաշինյանն ինտրիգը բացահայտեց

Երևանում շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան խոսել է. ինչ է ասել

Պարոն Փաշինյան, ես գիտեմ, որ շատ եք սիրում ձուկ ուտել.Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ձկան փառատոնին

Ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին

Վերադառնում է իմ նախկին եսը. դա անում եմ ստիպված, պարտադրված. Հովհաննես Ազոյան

Հայրենի ջուրն ու հողը քաղցր է, որ գաս՝ չես պոկվելու, մնալու ես էստեղ...Հրաչ Ճապրայեան

Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան

Ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը, ապա՝ հարևանին

Միանգամից 2 նոր ֆիթնես ակումբ Երևանում. InShape-ը հայտարարել է կանանց համար 2 նոր մասնաճյուղի. . .

Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. «Սասնա Ծռեր»

Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին.Լևոն Տեր-Պետրոսյան

Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի անձանց մեղադրանք է առաջադրվել

Մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն էին հետազոտում. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամի հետ, Գեղարդի վանական համալիրում էր

«ՍԴ-ն շտապել է և անելիք չուներ. գործը ենթակա էր կարճման». հրապարակվել են ՍԴ երկու դատավորների. . .

«Իմ անունից կեղծ կոչեր են տարածվում, այսքան հայհոյանք դեռ չէի կարդացել». Սամվել Մարտիրոսյան

«Պետք է հասնենք մեր երկրում հեպատիտ «Ց»-ի վերացման». Արսեն Թորոսյան

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են արագաչափը գողացած անձին ու գողոնը

Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել Հայաստանում. Արմեն Սարգսյան

Օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որից շահելու են հարյուր հազարավոր վարորդները. Բաբկեն Թունյան

Սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բաքվի «սեւ ցուցակում» հայտնված ֆրանսիացի պատգամավորներին

Ժողովրդավարությունը մեզ հարազատ երևույթ է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչներին

Սա բարոյականությունից զուրկ նախագիծ ա...Դուրդ չեկա՞վ․․․ Կռիվ ԱԺ-ում

Հարյուր հազարավոր դոլարների կաշառք՝ պաշտոնատար անձանց. գլխավոր դատախազությունն անդրադարձել է. . .

Չնախատեսված վայրերում կայանած մեքենաների վարորդները տուգանվում են. քաղաքապետարանի տեսանյութը

48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ-ի հորդորը

Արաբո Գրիգորյանը՝ ՌԴ-ում ունեցած ընտանեկան մեծ բիզնեսի, նոր ֆիլմի և Սարգիս Գրիգորյանի հետ վճռորոշ հանդիպման մասին

 

Մարտի 21-ին տեղի է ունենալու «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարներից մեկն Արաբո Գրիգորյանն է: Սկսնակ դերասանը մեծացել է ՌԴ-ում, սակայն մեծ ցանկություն ունի որպես դերասան հանդես գալու հայրենիքում: Asekose.am-ը զրուցել է Արաբո Գրիգորյանի հետ: 

 

Ասում էին՝ «կինոյի մեջի տղան եկավ»

Ես ծնվել եմ Մարտունիում, սակայն երկու տարեկանից տեղափոխվել ենք ՌԴ, որտեղ էլ մեծացել եմ: Բնականաբար, այնտեղ էլ կրթություն եմ ստացել, որն որևէ առնչություն չուներ արվեստի հետ: Առհասարակ, մեր տանը որևէ մեկն արվեստի հետ կապ չունի, ես առաջինն եմ: Կրթություն ստանալուց հետո տուրիստական գործակալություն հիմնեցի, սակայն ավելի ուշ սկսեցի աշխատել մեր ընտանեկան ընկերությունում, որը զբաղվում էր ճանապարհների վերանորոգմամբ: Սակայն դեռ մանկուց դերասան դառնալու ցանկություն ունեի, նույնիսկ փոքր տարիքում ինձ հաճախ ասում էին՝ «կինոյի մեջի տղան եկավ»: Կատակում էին, սակայն կատակն իրականություն դարձավ:

Հասկանում էի, որ պետք է ընտանեկան բիզնեսով զբաղվեմ

Այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ինչ-որ բան ցանկանում է իր կյանքում, պետք է ձգտի դրան: Հակառակ դեպքում, երբ վախենում ես, որ այս կամ այն քայլն անելուց հետո  քեզ մոտ չի ստացվի, միշտ էլ անջրպետի ես հանդիպում: Իմ դեպքում ոչ թե վախն էր, այլ այն տրամադրվածությունը, որ պետք է մեր ընտանեկան բիզնեսով զբաղվեմ: Մտածում էի, որ միշտ պետք է այդ ուղով էլ ընթանամ: Ավելի ուշ  ինքս ինձ ասացի՝ իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չզբաղվել այն ամենով, ինչ դու սիրում ես: Ի վերջո, եթե զբաղվես սիրելի աշխատանքով, ապա հաջողություն էլ կունենաս:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փախչում էի ոստիկանությունից, հետո հանդիպեցի նրան…

Այնպես ստացվեց, որ 2015-ին ես ամուսնանում էի,  դերասան Սարգիս Գրիգորյանն էլ և վարում, և կազմակերպում էր իմ հարսանիքը: Նրա առաջարկով պետք է նախահարսանեկան սիրո պատմություն նկարահանեինք: Դա ինձ մի փոքր տարօրինակ թվաց, մտածեցի, որ ես դեռ կխաղամ, բայց մտավախություն ունեի կնոջս համար: Նկարահանեցինք, որտեղ կար հստակ սցենար, որի համաձայն՝ ես փախչում եմ ոստիկանությունից, պատահաբար մտնում եմ տուն, որտեղ էլ հանդիպում եմ ապագա կնոջս: Այդ ամենը վճռական դեր ունեցավ, հասկացա, որ ցանկանում եմ շարունակել: Դիմեցի  Սարգիսին՝ հարցնելով կարո՞ղ ենք  որևէ ֆիլմ միասին նախաձեռնել: Սարգիսն էլ ուրախությամբ համաձայնեց, որովհետև մինչն այդ էլ ինքն էր հարցնում, թե ինչու չեմ նկարահանվում:

Սկզբում անլուրջ էին մոտենում, հետո հասկացան, որ այս ամենը զիլ է

Ընտանիքիս բոլոր անդամներն ինձ սատարեցին: Ինձ համար կյանքում գլխավոր հեղինակությունը հայրս է, նա ինձ ասաց, որ ես դեռ մանկուց հակված եմ եղել դրան, ըստ այդմ՝ էլ ասաց, որ եթե ցանկանում եմ, ապա ինչու պետք է չզբաղվեմ այդ գործով: Մայրս էլ էր կողմ, բոլորն ինձ իսկապես սատարեցին: Ընկերներս, կարծես թե, մի փոքր անլուրջ էին մոտենում՝ ասելով, որ ես լուրջ գործարար եմ, նրանք մտավախություն ունեին, որ ինձ կարող էին լուրջ չընկալել, բայց հետո նրանք էլ հասկացան, որ այս ամենն իսկապես զիլ է: Ի դեպ, երբ կնոջս ասացի,  որ ցանկանում եմ նկարահանվել ֆիլմում, նա էլ դա որպես հումոր ընդունեց, բայց, ի վերջո, նա էլ ինձ սատարեց:

 

Սկզբում ամեն ինչ լավ է, ընտանիքն իր կողքին է, իսկ հետո նա մնում է միայնակ

«Ա.Կ.Ա» ֆիլմում ես գլխավոր դերակատարներից մեկն եմ, միաժամանակ, նաև համապրոդյուսերը, ինչը նույնպես հետաքրքիր է: Հավելեմ, որ այս ֆիլմը նախաձեռնել է իմ հիմնադրած «GRIARPRODUCTION»-ը: Ինչ վերաբերում է նկարահանումներին, ապա ինձ համար ամենահետաքրքիր օրերը նկարահանման առաջին օրերն էին, նախքան այդ՝ իսկապես շատ հուզվում էի՝ մտածելով, թե ինչպես պետք է խաղամ: Հենց սկսեցին նկարահանումները, կարծես թե, միանգամից ամեն ինչ իր տեղն ընկավ, իսկապես շնորհակալ եմ մեր թիմի բոլոր անդամներին,ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով օգնեցին ինձ: Դերասաններն էլ օգնում էին իրենց էներգիտակայով և մեծ փորձով: Նրանց փորձն օգնում էր ինձ բոլոր առումներով: Բուն նկարահանումների ընթացքում փորձում էի կերպարն իմ մեջ մտցնել, նույնիսկ անձնակազմը մոտենում էր ու ասում, որ այդ կերպարն իսկապես իմ մեջ է: Փորձում էի հասկանալ կերպարս, թե նա ինչպես կմտածեր, կապրեր: Ըստ սցենարի՝ իմ կերպարը կյանքի 2 փուլ է ունենում, սկզբում ամեն ինչ լավ է, ընտանիքն իր կողքին է, իսկ հետո նա մնում է միայնակ, որևէ մեկը նրա կողքին չէ, նույնիսկ ընտանիքը նրան դեմ է դուրս գալիս: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը հասկանա, որ պետք է գնահատել այն, ինչ ունես, քանի որ երբ չես գնահատում, ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Ցանկանում եմ իսկապես էմոցիաներ հաղորդել մարդկանց, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է սիրել ընտանիքը, գնահատել ընկերությունը:

На данном изображении может находиться: 6 человек, люди стоят и текст

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամենաշատը սպասում եմ հորս կարծիքին

«Ա.Կ.Ա» ֆիլմից հետո հասկացա, որ պետք է շարունակեմ այս ամենով զբաղվել, թեպետ հստակ գիտեմ, որ շարունակելու եմ աշխատանքը նաև մեր ընտանեկան բիզնեսում: Ես հարգում եմ հորս աշխատանքը, չեմ կարող թողնել այդ ամենը,  բայց կշարունակեմ նաև ֆիլմերով զբաղվել՝ և նկարահանել, և նախաձեռնել դրանք: Ես իսկապես սիրում եմ այս ամենը: Նախքան պրեմիերան հուզվում եմ, իսկ ամենաշատը սպասում եմ ծնողներիս կարծիքին, մասնավորապես՝ հորս խոսքին:  

Հավելենք, որ «Ա.Կ.Ա» ֆիլմում նկարահանվել են Սարգիս Գրիգորյանը, Խորեն Լևոնյանը, Նարինե Պետրոսյանը, Աննա Գրիգորյանը, Աննա Դովլաթյանը և այլք:

Հեղինակ՝ Լ.Հ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին