▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արագած լեռան չորս գագաթները ե՞րբ եք սեփականաշնորհելու»

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «Արագած լեռան չորս գագաթները ե՞րբ եք սեփականաշնորհելու։ Պատկերացնո՞ւմ եք, թե արձանների տեղադրման համար ինչ հարմար տեղ կլինի։

Դե սկզբում լեռան շուրջը պարացրեցին, հիմա էլ արձանները չարժե՞ ինչ է տեղադրել, որ զուտ չոր ու ցամաք լեռան շուրջը չպարեն, այլ արձանների շուրջը, ինչպես հնում էին պարում ու տարբեր ցանկություններ արտահայտում։

Հա, էլի սարեր ու լեռներ կան․ Արայի լեռը, Մայմեխը, Թեժ լեռը՝ Լոռու մարզում, Խուստուփը՝ Սյունիքում․․.

Զբոսաշրջությունը կտրուկ կզարգանա․ ինչ ինֆրաստրուկտուրա, ինչ զուգարաններ, հյուրատներ, իջևանատներ․․.

Եթե այդ լեռների գագաթների տեղադրվելիք արձանների շուրջն էլ մի ամիս ասենք պարենք, ամբողջ աշխարհը թամաշայի կգա, ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան զբոսաշրջիկներ կգան, կնկարեն, կզարմանան, ինչպես ասենք յուրահատուկ մինչ այդ անծանոթ, նոր բացահայտված քաղաքակրթական մշակույթից են զարմանում, ուսումնասիրում, փորձում հասկանալ»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին