▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնիում 20-ամյա կինը դուրս է եկել տնից և չի վերադարձել. կա վարկած, որ նրան արջն է տարել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Armlur.am-ի տեղեկություններով`կորած բնակիչը 20 տարեկան կին է,  ունի մեկ անչափահաս երեխա: Հարազատների փոխանցմամբ նրա անհետացումը բոլորի համար անսպասելի է եղել և շոկային: Կնոջ անհետանալու վարկածներից մեկն այն է, որ նրան արջն է տարել: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին