▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնիում հայրն իր 16-ամյա տղայի նկատմամբ պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում մարզի գուղերից մեկի 59-ամյա տղամարդու կողմից իր 16-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Օրեր առաջ նշված գյուղը սպասարկող ոստիկանության տարածքային բաժնի համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 59-ամյա Վալերիկ Ս-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տղայի կատմամբ։ Վալերիկ Ս-ն մայիսի 7-ին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել տարածքային ոստիկանություն, որտեղ նա խոստովանել է, որ 2019 թվականի օգոստոսից մինչև այս տարվա մարտ պարբերաբար նմանատիպ գործողություններ է կատարել իր տղայի նկատմամբ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին