▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ ավելի զգոն լինել բացօթյա սրճարանների գործունեություն ծավալելու թույլտվության հետ կապված

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանն իր էջում գրել է.

«Հարգելի քաղաքապետ և քաղաքային իշխանություններըհաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեկամսյա արտակարգ դրությունն ու նրա հետևանքները, առաջարկում եմ ավելի զգոն և հեռանկարային լինել մայրաքաղաքում գործող բացօթյա սրճարանների գործունեություն ծավալելու թույլտվությունների հետ կապված։ Այս ժամանակը պետք է օգտագործել և գործ անել, ոչ թե անհարկի ձգձել ու խոչընդոտել վերջիններիս աշխատանքին ու նպաստել տնտեսվարողների լճացմանը։

Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո մեր քաղաքացիները, մասնավորապես մարդիկ, ովքեր ականջալուր են եղել կառավարության հորդորին և հնարավորինս մեկուսացել են տան պայմաններում, վստահաբար ցանկություն են ունենալու քաղաքում բացօթյա իրենց հանգիստը կազմակերպելու։

Ուստի, ևս մեկ անգամ խնդրում եմ՝ անարգել ու անխոչընդոտ իրականացնել սրճարանների բացօթյա գործունեություն կազմակերպելու աշխատանքներն ու թույլտվությունները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին