▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում են բեզոարյան այծի խորոված և արջի խաշլամա.խաբո՞ւմ են, թե՞ հանցանք գործում

Էկոլոգ, լրագրող Գալուստ Նանյանը ահազանգում է, որ  Եղեգնաձոր-Վայք միջպետական ճանապահին գտնվող  և մայարաքաղաքի որոշ խորտկարանների ճաշացանկում առաջարկվում է բեզուարյան այծի խորոված և արջի խաշլամա: Նրա հավաստմամբ, եթե այդ խորտկարանների ճաշացանկի տպագրված տարբերակում չլինեն այդ ուտեստները, ապա հնարավոր է, որ ձեզ առարակեն դրանք բանավոր տարբերակով.

«Կամ նրանք մեզ խաբում են, կամ իրականում մատուցում են արջի և բեզուարյան այծի միս, ինչը բնապահպանական առումով լուրջ խնդիր և հանցագործություն է: Բեզուարյան այծի ապօրինի որսի տուգանքը կազմում է 3 մլն, դրամ»,-ասում է էկոլոգը:

Հիշեցնենք, որ վերջերս Գալուստ Նանյանը անդրադարձել էր  նաև զբոսաշրջիկների`բեզուարյան այծի որսի մասին պատմող աղմկահարույց տեսանյութին և «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին