▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել.Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Չափորոշիչների մշակման համար բավական մեծ գումար է ծախսվել, դրանց մշակումը շատ փակ է. . .

ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ

Պետական համակարգում դեռ կան մարդիկ, որ միշտ իրենց օրակարգը ձևավորել են ըստ օրվա. . .

Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից. պաշտոնական

Արտակարգ դեպք Տավուշում. դպրոցում նախկին աշակերտը կրակոց է արձակել դասասենյակում

Իտալացի հանրահայտ ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն Երեւանում է

Այսինքն՝ մարդը կարո՞ղ է կորոնավիրուսով վարակվի՝թեյ, սուրճ, օղի խմի՝հաջորդ օրը վեր կենա գնա՞.Փաշինյան

Հետևանքները մենք դեռ երկար կզգանք մեր մաշկի վրա...Սարգիս Գրիգորյան

Փաշինյանը հրապարակել է «Ասում եմ այո» երգի տեսահոլովակը

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ. Արսեն Թորոսյան

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է

Կորոնավիրուս. 81 292 վարակակրից բուժվել է 3Օ 281-ը. Համաճարակի ուրվականը

Դիմակի բիզնես եւ դեֆիցիտ․ ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել եւ դրսում թանկ գնով վաճառել են

«Դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ». Աղազարյանը՝ լոգոյի «բոլոլայի» մասին

Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում

Էրդողանը սադրիչ հայտարարություն է արել Արցախի հարցի վերաբերյալ

Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14,5 մլն դրամից ավելի պարգեւավճար

Անի Զախարյանն առաջարկում է վերանվանել Հայաստանի Հանրապետությունը

Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել է

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Բժիշկներին բերման են ենթարկում

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բռենդավորման շուրջ. Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում էր

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել

Արցախից ժինգյալով հաց էինք բերել՝ Արփին ասաց՝ կանաչիները հանի, տուր ուտեմ

«Garoon agency» անվամբ ընկերություն չկա գրանցված. ո՞վ է «ԱՅՈ»-ի հաղթող լոգոյի հեղինակը

Հաստատվել է երեք ռուսաստանցու կորոնավիրուսով վարակման փաստը

Պերմյակովը գտնվում է ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում

Դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը` Գագիկ Խաչատրյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ

Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ. Արսեն Թորոսյան

Մանվել Գրիգորյանը դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն սուր ցավերի պատճառով դարձյալ տեղափոխվել է բ/կ

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության շահառուների թիվն աճում է

ՀՀ ԱԱԾ-ում տեղյակ են ենթադրյալ ադրբեջանցու՝ Երևանում նկարահանված տեսանյութից

Ընտրովի բնապահպանությու՞ն...Ինչու՞ են ակտիվիստները լռում ԶՊՄԿ-ի պոչամբարից առաջացող աղետների առիթով

Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին

Դիանա Գասպարյանը մանվելական ուժերի հետ տարօրինակ կապերի մեջ է. Ջիվան Աբրահամյան

Պետք է լինի քաղաքացիական վերահսկողություն, ինչը նաև ՊՆ նախարարն է ընդգծել. Արման Թաթոյան

Ինչպե՞ս 3 միլիոն ստացավ «Այո» լոգոյի «հեղինակը»՝ շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար

Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյանն արձագանքել է Այո-ի լոգոյի հետ կապված սկանդալին

ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին

«Սասնա Ծռեր»-ը կոչ է անում համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը

ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. Երևանի դպրոցներից մեկի. . .

67 հոգի արդեն դիմել են և վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ

Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ. Նիկոլ Փաշինյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 5 դատական գործ կա. նա մանրամասներ հայտնեց

Կառուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան

Սահմանվում է հսկողություն և իրանցի վարորդների, և ուղևորների նկատմամբ. Արսեն Թորոսյան

Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ. Սուրեն Պապիկյան

Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ.քաղաքապետ

Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ․ Նիկոլ Փաշինյան

2019թ արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018-ի համեմատ արձանագրվել է 122 մլրդ դրամի աճ (13%): 2017-ի համեմատությամբ՝ վճարված հարկերի մեծությունը ավելացել է շուրջ 254 մլրդ-ով, կամ 31%-ով։

Մինչ հաջորդ փաստի ձեւակերպումը ասեմ, որ ուղղակի հարկատեսակները (եկամտային հարկ, շահութահարկ) ավելի հակված են ստվերայնության, քան անուղղակի հարկերը։ Սա հատկապես խոշորների պարագայում, որոնք ակցիզային հարկը, ԱԱՀ-ն ավելի մեծ պատրաստակամությամբ են վճարում, քանի որ այդ հարկերը ետ են ստանալու սպառողներից, որովհետեւ այդ հարկերը ներառվում են վաճառքի գնի մեջ։

Համապատասխանաբար՝ հարկային վարչարարության տեսանկյունից էլ ուղղակի հարկերի արձանագրումը ավելի մեծ ջանք է պահանջում, քան անուղղակի հարկերը։

Սա հաշվի առնենք եւ տեսնենք, թե՝ 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ ուղղակի հարկերի մասնաբաժինը ի՞նչ փոփոխություններ է կրել վերջին տարիներին։

Ըստ այդմ, 2019-ին վճարված ուղղակի հարկերի թիվը 2017թ համեմատ ավելացել է ավելի քան 4․4 տոկոսային կետով։ Մասնավորապես եթե 2017-ին 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ (807

մլրդ) ուղղակի հարկերը կազմում էին միայն 252 մլրդ (կամ շուրջ 31.2%), ապա ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ին ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 35.6% (2018թ՝ 335 մլրդ, 2019թ` 378 մլրդ): Սա խոսում է հարկերի կառուցվածքում որակական փոփոխությունների մասին։

Այն հանգամանքը, որ ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 աշխատատեղ նկատվում է նաև խոշորների մոտ։ Մասնավորապես եթե 2018 թվականի ընթացքում խոշորների կողմից վճարվել է 173 մլրդ եկամտային հարկ (այս հարկը մասհանվում է վճարված աշխաատավարձերից) ապա 2019թ այս մասով առկա է առաջանցիկ աճ՝ 208 մլրդ դրամ (20% աճ)։

2019-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ շուրջ 10%-ով։

2019թ. ընթացքում 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել հայաստանյան 191 ընկերություն։ 2018-ին այդպիսի ընկերությունների թիվը 166 էր, 2017-ին` 141:

Նույն կերպ, 2019-ի ընթացքում 500 մլն դրամից ավելի հարկ վճարել է 361 ընկերություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի ընկերությունների թիվը 320 էր, 2017-ին` ընդամենը 285:

2019թ. ընթացքում 100 մլն դրամից ավելի ուղղակի հարկեր են վճարել 555 ընկերություններ, 2018-ին նման ընկերությունների թիվը եղել է 497, 2017-ին` 425»,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին