▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի հայտնի դիմահարդար Օֆելյա Ասատրյանի հարսանեկան լուսանկարները

ԶՊՄԿ այցելած լրագրողներ, ապատեղեկատվություն եք տարածում, ամեն ինչ պլագիատ էր Լիդիանի. . .

Հրմշտոց չի եղել, ընկերներով բարձր խոսեցինք, ուրիշ ոչ մի բան. Հակոբ Սիմիդյան

Ինչո՞ւ են ԱԺ միջանցքում վիճել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները

Ահա և վերջ, երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը. Աբրահամ Գասպարյան

Հանդիպում եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյան

Բանտից մինչև վարչապետ. Նիկոլ Փաշինյանը ելույթը՝ Փարիզի խաղաղության համաժողովի վարպետաց դասին

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին հանձնում եմ խորհրդանշական նվեր-գրքեր. Նիկոլ Փաշինյան

Հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձեր հիշողությունից փոքր է. Նաիրա Զոհրաբյանը՝ Ալեն Սիմոնյանին

Դատարանն այն դատավորն է, որի հետ քաղաքացին շփվում է.տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունը

Հայաստանի պատմության մեջ չկա դեպք, որ միասեռականները երեխա որդեգրեն. Հայկ Սարգսյան

2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ

Պատմությունը հետ կթերթենք ու կտեսնենք՝ ով ինչ է արել. Ալեն Սիմոնյան

Այ քեզ բան...Արարատ Միրզոյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

Սյունիքի մարզին հատկացվել է 3,7 մլրդ դրամ 26 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Մի հատ էլ քֆուր դնեիք, սրա ձևն արդեն չափ ու սահման չունի. բախում ԱԺ-ում՝ Գևորգ Պետրոսյանի և. . .

Ոտքը թափ ենք տալու, այդ ուժերին շպրտելու ենք մի կողմ և գնալու ենք մեր ուղղությամբ. «Իմ. . .

Քաղաքացիները սկուտեղի վրա ձեզ իշխանություն մատուցեցին. Ուրիխանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Երևանում թալանել են «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց. . .

Նիկոլ Փաշինյանը Փարիզից սելֆիներ է հրապարակել

Որտե՞ղ են ԵԱՏՄ-ից ստացած թանկարժեք TOYOTA Land Cruiser Prado-ները. ամբողջ մախինացիան արվել է . . .

Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ է սկսվում. Լավրովը պատահական չի խոսել

«Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրեւ փոխզիջում, կառաջարկվի դպրոցում անցնել «Կրոնի պատմություն»

Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում

Քանյե Ուեսթի օրինակով. Դեն Բիլզերյանը ևս ուզում է ԱՄՆ նախագահ դառնալ

Նիկոլ Փաշինյանը չդիմացավ և «լայվ» մտավ Էմանուել Մակրոնի անունից տրվող պետական ճաշից

Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան՝ «Էլի կընտրեմ քեզ»

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Ինչպե՞ս Էմանուել Մակրոնը դիմավորեց Նիկոլ Փաշինյանին

Incourt Corporate Cup մրցաշարը կանցկացվի ամեն տարի

Հայաստանի հավաքականում Աբրահամ Խաշմանյանին կօգնեն 5 մարզիչ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին տրամադրվել է 2 նոր սարքավորում. Արսեն Թորոսյան

«Բարդակ»-ի սեփականատերն՝ Արարատ Միրզոյանի և նրա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Ծառայողական քննություն է լինելու. Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Աղբահանությունն այսբերգի վերևի մասն ա, տակի մասին մոտիկ էլ չենք եկել. Հայկ Մարության

Մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի

Էս ձևով չի մնալու...Հայկ Մարությանը՝ բացօթյան առևտրի մասին

Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը

Ավտոներկրողները փակել են Նորագավիթի մաքսատան ճանապարհը

Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել. ԲԴԽ

Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերներ բոլոր ոլորտներում. Հանդիպեցին. . .

Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը. Նաիրա Զոհրաբյանը՝. . .

Դմիտրի Մեդվեդևի որդին հանդիպում է հայուհու հետ

Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Սերգեյ Լավրով

Հաշտ եմ արտաքինիս հետ, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ ինձ վիրավորում ու նսեմացնում. Լիանա Վանոյան

SoftConstruct ընկերությունն իր AI տեխնոլոգիայով նոր պրոդուկտն առաջին անգամ Հայաստանում. . .

Առաջին դասարանցիներին առցանց հերթագրման գործընթացը չի լուծելու «լավ» ու «վատ» դպրոցների խնդիրը

Առաջին դասարանցիներին առցանց հերթագրման  գործընթացն ուղեկցվեց ծնողների կողմից բազմաթիվ բողոքներով, բայց տեխնիկական լուծումներ պահանջող բողոքներին չէ, որ ուզում եմ անդրադառնալ, դրանք շտկվող են, այլ  օրերս ԿԳՆ-ի կողմից  տարածված   հետևյալ հայտարարությանը, որն այլ  խնդիր է վեր հանելու․  «Հարգելի՛ տնօրեններ, հայտնում ենք, որ Կրթության և Գիտության նախարարությունը ստուգելու է հայտերի հաստատման գործընթացը: Բոլոր այն դեպքերում, երբ կհայտնաբերվի, որ դպրոցն առանց անհրաժեշտ փաստաթղթերի հաստատել է հայտը, այն կչեղարկվի”։ Այս հայտարարությունն ինձ հուշում է, որ խոսքը կարող է վերաբերել տվյալ դպրոցի հայտի մեջ ներառվող առաջին դասարանցիների սահմանային թվին, որը սահմանվում է դպրոցի լիցենզիայով։ Բացառված չէ, որ տնօրենը շատ աշակերտ ունենալու նպատակով նույնիսկ լիցենզիայով  սահմանված թիվը հավելագրի, այնպես որ, շատ հետաքրքիր կլինի, եթե իսկապես այդ հայտերը ստուգվեն։ Ինչո՞ւ եմ շեշտում այս երևույթը, որովհետև   լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից բխող  ՀՀ կառավարության  2009 թվականի հուլիսի 9-ին ընդունված N 808-Ն որոշման հիման վրա դպրոցների տնօրենները պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնց մեջ  պետք է նշված լինի նաև սովորողների համար համակազմի նախատեսվող սահմանային թիվը    (համակազմի նախատեսվող սահմանային թիվը հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների չափաքանակները)։ Չնայած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում չի նշվում, թե ըստ ո՞ր նորմատիվների պահանջի է տնօրենը ներկայացնելու հաշվարկը։ Հիշեցնեմ, որ մի կողմից դասասենյակների պահանջվող մակերեսի չափի մասին այս պահին գործում է   ՀՀ առողջապահության նախարարի 28․03․2017թ․ հրամանով հաստատված սանիտարական նորմերը, ըստ որի դասասենյակը յուրաքանչյուր աշակերտի համար պետք է ապահովի  2ք․մ․, մյուս կողմից՝ Հանրակրթական հիմնական  կանոնադրությամբ սահմանված է աշակերտների 35 առավելագույն թիվ։ Ստացվում է, որ 35 հոգանոց դասասենյակը պետք է ունենա  70ք․մ․ մակերես, սակայն խորհրդային տարիներին կառուցված դպրոցական շենքերում պարզապես գոյություն չունեն նման մակերեսով դասասենյակներ, որովհետև  ըստ այդ ժամանակվա կանոնադրության, դասարանում աշակերտների թիվն առավելագույնը 25-ն էր և համապատասխանաբար ամենամեծ դասասենյակներն ունեն 50ք․մ․ մակերես։ Սա նշանակում է, որ  աշակերտների մեծ խտություն ունեցող դպրոցի տնօրենը, օբյեկտիվորեն շրջանցում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը։

 Որպես օրինակ վերցնենք մի դպրոց, որտեղ սահմանային թիվը 100 երեխա է, ըստ դպրոցի կանոնադրության այդ դպրոցում պետք է ձևավորվի 3 առաջին դասարան 50ք․մ․ մակերես ունեցող 3 դասասենյակներում, իսկ ըստ առողջապահության նախարարի հրամանի՝ 4 դասասենյակում, այսինքն ավելանում են ուսումնական ժամերը։ Կամ, ենթադրենք 5-րդ դասարանում  39 երեխա կա, ըստ կանոնադրության դասարանում առավելագույնը 35-ը  կարող են լինել, տնօրենը բնականաբար մտածում է 2 հինգերորդ դասարան   բացել, այսինքն կրկին ավելանում են  ուսումնական ժամերը, որոնք պետք է վարձատրվեն, սակայն  ֆինանսական բաժինը կատեգորիկ թույլ չի տալիս, իսկ Կրթության տեսչական մարմինը արձանագրում է կանոնադրության խախտում, այս դեպքում ի՞նչ անի տնօրենը։ Ա՛յ եթե գործեր առողջապահության նախարարի հրամանը, ամեն ինչ կարգին կլիներ։

Ուրեմն հարց է առաջանում, տնօրենը առաջին դասարանցիների սահմանային թվաքանակը նշելիս ո՞ր փաստաթղթով սահմանված նորմով է առաջնորդվել։ Համոզված եմ՝  ոչ առողջապահության նախարարի, այլ՝ դպրոցի կանոնադրությամբ, որը, ինչպես օրինակներով ցույց տվեցի,  նույնպես օբյեկտիվ պատճառներով միշտ չէ, որ  պահպանվում է։ Նաև այս խնդիրը կարգավորելու համար էլ ներդրվեց առաջին դասարանցիների առցանց հայտագրման համակարգը, որն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ, սա առկա խնդիրների շղթայի միայն մեկ օղակի լուծման ուղին է, այն էլ ոչ լիովին։

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից բխող  ՀՀ կառավարության  2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված N 5-ի  6-րդ կետի, լիցենզիա ստանալու համար տնօրենը պետք է ներկայացնի նաև տեղեկանք հիմնական ընդհանուր կրթական ծրագրեր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում` դասասենյակի, ուսումնական պլանով նախատեսված լաբորատորիայի, առարկայական կաբինետի, արհեստանոցի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ տարածքների (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) վերաբերյալ (ձև N 3): Դպրոցի համակազմի նախատեսվող թիվը տնօրենը պետք է  հաշվարկի հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների չափաքանակները, որը սահմանված է առողջապահության նախարարի հրամանով, սակայն դասասենյակների մակերեսների մասին տնօրենների ներկայացրած տեղեկանքները վերը նշածս պատճառով չեն կարող բավարարել նախարարի հրամանով սահմանված նորմը։ Այս հակասությունը տնօրեններին կանգնեցնում է  փաստի առջև,  իսկ լիցենզավորման վարչությունը պարզապես աչք է փակում այդ փաստաթղթերի և սանիտարական նորմերի անհամապատասխանության վրա։

Ավելին,  ՀՀ կառավարության  2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված N 5-ի 7-րդ կետի համաձայն․ «Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:»

Իհարկե լիցենզավորման վարչությունն այդ համապատասխանությունն ուսումնասիրելու  շահագրգռվածությունը չունի, որովհետև ինքը գիտի տնօրենի ներկայացրած տեղեկանքների և առողջապահության նախարարի հրամանի  հակասության մասին և ի՞նչ է ստացվում։

Ստացվում է, որ  դպրոցը  կանոնադրությամբ սահմանված 35 հոգու համար առողջապահության  նախարարի հրամանով պահանջվող 70ք․մ․ մակերեսով դասասենյակ չունի, իսկ  25 հոգանոց դասարան չի կարող պահել, որովհետև ֆինանսավորումը չի բավարարի։ 

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական նորմերը  բխում են երեխաների առողջության պահպանման շահերից,  որը, փաստորեն,   Պետական բյուջեում կրթության  ֆինանսավորման ժամանակ հաշվի չեն առնվում, այսինքն պետությունը հիմնական դպրոցների կանոնադրությամբ սահմանելով յուրաքանչյուր դասարանում 25-ի փոխարեն 35, ավագ դպրոցում՝ 20-ի փոխարեն 30 աշակերտ, երեխաների առողջության հաշվին գումար է տնտեսում։ Տուժում է երեխաների առողջությունը, տուժում է կրթության որակը։ Տուժում է կառավարության հեղինակությունը, որովհետև ակնհայտ է դառնում, որ նախարարների հրամանները ձևի համար են և ոչ՝ կիրառելու։

Տարբեր  և նշածս խնդիրների պատճառով հասարակության մեջ ձևավորվել են «լավ» ու «վատ» դպրոցներ, ինչպե՞ս հասնել նրան, որ  մեր ծնողների վստահությունը, հատկապես հիմնական դպրոցների նկատմամբ,  համաչափ լինի, որ ծնողը չուզենա երեխային տանել իր թաղամասից հեռու գտնվող դպրոց միայն նրա համար, որ այնտեղ կրթությունն ավելի լավ է կազմակերպվում: Լավ կրթությունը պետք է կազմակերպվի բոլոր դպրոցներում, իսկ նրանց միջև տարբերությունը հնարավորինս քիչ լինի: 

Այս նպատակին հասնելու համար, մասնավորապես, պետք է վերանայել  աշակերտ-թիվ ֆինանսավորման բանաձևը, դասարանների կոմպլեկտավորումը պետք է լինի 25,  որից հետո  անհրաժեշտ կլինի «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում կատարել փոփոխություններ՝ ծնողները երեխաներին հիմնական դպրոց ուղարկեն   իրենց հաշվառման վայրում, իրենց թաղամասի դպրոց։ Հիմա օրենքով ծնողն ընտրում է դպրոցը՝ անկախ բնակության վայրից ու առցանց հերթագրմամբ տվյալ դպրոցում  տեղերը լրանալուց հետո, երեխան այլևս չի գրանցվում ծնողի ընտրած դպրոցում և ստիպված է ընտրել այլ դպրոց: Էլ ո՞ւր մնաց օրենքի պահանջն այն մասին, որ ծնողն է ընտրում դպրոցը։

Կարծում եմ, որ ԿԳ նախարարությունը պետք է առկա բոլոր խնդիրների պատճառահետևանքային կապը բացահայտելու ուղղությամբ լրջագույն հետազոտություն իրականացնի և  այդ հետազոտության հիման վրա հասարակությանը քայլ-քայլ ներկայացնի    դպրոցների նկատմամբ հավասար վստահություն ապահովող քայլերը, որոնք կամրագրվեն  ակնկալվող «Կրթության զարգացման պետական ծրագիր» օրենքում, որը, ցավոք,  դեռևս  չի նախատեսվում։

Հ․Գ․ ԿԳ նախարարի 1 տարվա հաշվետվությունը, կարծես, չեղավ։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ,

Կրթության փորձագետ

20․05․2019թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին