▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջնագծում զոհվել է Սերգեյ Բագրատյանի եղբոր որդին

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայր հողն իր գիրկն ընդունեց հերոս զավակին՝ Սեյրան Ղարիբյանին…առաջնագիծ մեկնելուց առաջ իր գլխարկը դրեց հոր՝ իմ եղբայր Համիկի գլխին…Սեյրանը կռվեց մինչև վերջ՝ մեկ քայլ չնահանջելով…բեկորի հարվածից կորցրեց ոտքը, բայց չլքեց դիրքը, մնաց հրամանատարի կողքին…արծվասիրտ հայորդու ոգին թևածում է Արցախի երկնքում…
Ողորմաթասը ձեռքին Համիկը երդվեց՝ տեր ենք Սեյրանի վրեժին
Երանի հակառակը լիներ՝ Սեյրանը տեր լիներ մեր վրեժին…
Ճանաչենք մեր հերոսներին…խոնարհվենք նրանց առյուծածին ծնողներին…
#Հաղթելու ենք»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին