Օրեր առաջ սիրված երգիչ Արամ Ասատրյանի`Զվարթ Ասատրյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Զվարթն իր ամուսնու և երեխաների հետ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ նշել է ծննդյան տարեդարձը:
Զվարթի ամուսինը`հայտնի շոումեն Գրիշա Սանդալյանն իր կնոջը հուզիչ տողերով է շնորհավորել․«Շնորհավոր տարեդարձդ իմ լավ ու բարի Զվարթս…Իմ կյանքի ամենաանբաժան ու նվիրական ընկեր միշտ ապրիր ու մնա գեղեցիկ ինձ համար»:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հետաքրքրականն այն է, որ եղբայրները քույրիկին ասես չեն շնորհավորել: Ի տարբերություն այլ հոբելյարների, որոնց դեպքում եղբայրներն իրենց ինստագրամյան էջում հրապարակում էին լուսանկարներ և երգերով շնորհավորում, այս դեպքում նրանք կարծես լուռ են եղել:
Չմոռանանք, որ ավելի վաղ պատմել էինք այն մասին, որ սիրված երգչի երեխաներն անհաշտ են: Մենք բազմիցս լուսաբանել ենք ընտանիքում եղած ուրախ իրադարձություններն ու նաև ներկայացրել այնտեղ առկա խնդիրները: Նշենք, որ այս պահին Արամի որդիները իրենց քույրիկի հետ չեն խոսում և կապ չունեն:
Հավելենք նաև, որ մեկ ամիս առաջ`Արամի մյուս որդու`Սեդրակի մահվան օրն էր, իսկ այս առիթով Ասատրյանի դստեր ամուսինը հրապարակել էր ընտանիքի հայտնի լուսանկարը`սակայն կտրած, որպեսզի չներառվեն Ասատրյանների մյուս որդիները:
«Խորհրդավոր էր Ձեր ապրելու պայմանը, երբ դուք կայիք, ամեն ինչ ուրիշ էր, որովհետև դուք էիք ուրիշ»:
Նա այսպես ասես ակնարկում էր իր կնոջ մյուս եղբայրներին, որոնց հետ, ինչպես նշեցինք, նրանք կապ չունեն»: