Սիրված երգիչ Արամ Ասատրյանն, ով անժամանակ հեռացավ կյանքից, ունի 3 որդի և 1 դուստր: Որդիներից Արտաշը և Տիգրանը այս պահին գտնվում են Ամերիկայում և այնտեղ ծավալում են իրենց գործունեությունը:Նրանք քույր ունեն, ում անունը Զվարթ է, ով ևս ԱՄՆ-ում է:
Արամի մյուս որդին`Սեդրակը տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացավ:Սեդրակն ու Տիգրանը երկվորյակ եղբայրներ էին: Նրա մահից հետո լուրեր էին շրջանառվում, որ Սեդրակին թունավորել են, սպանել են, սակայն ինչպես Տիգրանն է նշել`նա ճանապարհին գիշերը մեքենա վարելիս ղեկի վրա քնել է ու վթարի հետևանքով մահացել:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Նրա մահից տարիներ անց նրա կինը`Կարմենը որոշեց իր կյանքը նորից սկսել` կրկին ամուսնանալով: Մենք որոշել ենք խոսել այս մասին և Արամ Ասատրյանի մահացած որդու կնոջ և ներկայիս ամուսնու լուսանկարները հրապարակել:
Կարմենը ամուսնու մահից տարիներ անց ամուսնացել է Ամերիկայում բնակություն հաստատած Արտակ Մկրտչյանի հետ, ով մանագիտությամբ բժիշկ է: Նա հայ համայնքում բավականին հայտնի ու պահանջված բժիշկ է:
Կարմենն ու Արտակն այսօր ունեն իրենց կլինիկան, որտեղ իրականացնում են էսթետիկ միջամտություններ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` նրանք նաև համատեղ դուստր ունեն, ում անվանակոչել են Էլիզաբեթ:
Նշենք, որ վերջերս եղել է Էլիզաբեթի մկրտությունը»: