▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Սարգսյանը Հայաստանում ԼԳԲՏ դրոշի ծածանման վերաբերյալ հարցով դիմել է Զոհրաբ Մնացականյանին

ՀՀ արտաքին գործերի  նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանին.

Հարգելի պարոն նախարար:

Սույն թվականի մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն, դեսպանությունը ծածանել է ծիածանագույն դրոշը՝ ի նշանավորումն Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա ( հղումը ՝ այստեղ):

Ըստ արարողակարգի, ցանկացած օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն գտնվող երկրում իրավունք ունի ծածանելու միայն սեփական երկրի պետական դրոշը:

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունն անընդունելի և դատապարտելի է համարում բրիտանական դեսպանության քայլը:

Պարզաբանեք խնդրեմ, ինչպիսին է եղել ՀՀ ԱԳՆ արձագանքը այդ երևույթին: Վերջիվերջո, ինչպիսին կլիներ մեր պետության արձագանքը, եթե որևէ մի օր որևէ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն ծածաներ ֆաշիստական սիմվոլով դրոշ:

Հարգանքով,

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ

Արամ Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին