▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Վարդանյանի տնից ոստիկանները հափշտակել են նրա օգտագործած օծանելիքը և ոսկե շղթան. փաստաբան

«Ոստիկանների հեռանալուց հետո տանից բացակայել է «DVR»-ը, Արամ Վարդանյանի ոսկե շղթան՝ խաչով, և օգտագործած օծանելիքը, այսինքն՝ մեր ոստիկանները հասել են նրան, որ օգտագործած օծանելիք են տանում»,- այս մասին այսօր Արամ Վարդանյանի տան բակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով գիշերը Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը տեղի ունեցած գործողություններին:

«Եթե ոստիկաններն ասեն՝ ոչ թե իրենք, այլ ուրիշ անձինք են հափշտակություն կատարել, պետք է պատասխան տան դրա համար, այսինքն՝ իրենք ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում դա տեղի է ունեցել»,- նշել է փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանների իրականացրած գործողությունների պատճառով Արամ Վարդանյանի թոռնուհին կորցրել է խոսելու ունակությունը և տեղափոխվել է հիվանդանոց։ 

Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանությունը գորողություններ է իրականացրել Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը:

Կարդացեք նաև՝Ոստիկանները հատուկ նպատակով էին կոտրում ամեն ինչ. մանրամասներ՝ Արամ Վարդանյանի տանը գիշերը տեղի ունեցածից

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին