▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Խաչատրյանի լուսանկարը կցուցադրվի Մոնակոյի արքայական պալատում. Վրույր Փենեսյան  

Սփյուռքի նախկին նախարարի խորհրդական Վրույր Փենեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․

/filemanager/uploads/2022/06/week-4/290276339_1626642274382647_6304101207601440591_n_1.jpg

«Այսօր հյուրընկալվեցի Մոնակոյի արքայազնի պալատում և սիրով փոխանցեցի Արամ Խաչատրյանի 1973թ-ին Ռոստրոպովիչի հետ Մոնակո այցելության ժամանակ արքայազն Ռենե lll-ի և արքայադուստր Գրեյս Քելլիյի հետ արված նկարը, որը պահվում էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որն այսուհետ կցուցադրվի նաև պալատի ցուցասրահում։

Սա թերևս առաջին անգամ է,որ Հայաստանի և Մոնակոյի թանգարանների միջև համագործակցություն է ստեղծվում։ Շնորհակալություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին նկարը տրամադրելու և համագործակցության պատրաստակամ լինելու համար։ Առջևում նոր համագործակցություններ Հայաստանի և Մոնակոյի միջև»,-նշել է նա։

 

Կարդացեք նաև՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ Մոնակոյում կհնչեն Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունները

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին