Վրույր Փենեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մոնակոյի արքայազն Ալբեր II-ի քույր՝ արքայադուստր Կարոլինայի բարձր հովանու ներքո այս տարի անցավ «Մոնտե-Կառլոյի մշակութային գարուն» փառատոնը, որը առաջին անգամ նվիրվեց հայկական մշակույթին։
Պատիվ ունեցա հանդիպել արքայադուստրին և նվիրել հայկական զարդանախշերով գրված ՄՈՆԱԿՈ նկարը իմ և համայնքի անունից ,որը նկարել էր տաղանդաշատ նկարչուհի Լիանա Ռուստամյանը։
Մոնակո-Հայաստան հարաբերությունները շարունակաբար նոր լիցքեր են ստանում»: