Սեպտեմբերին, երբ Արամ Մանուկյանն Աբովյանում բոցաշունչ ելույթ էր ունենում ու հիշում էր նախագահի նախնիներին, ես գրեցի, որ նա իջեցնում է նշաձողն ու հնարավոր հակահարվածն ադեկվատ է լինելու:
Գուցե միամիտ էի ու ինձ թվում էր, որ իջեցված նշաձողը հավասար կլինի Շմայիսի կամ էդ կարգի տղերքի մակարդակին: Սկզբում այդպես էլ կար՝ Շմայիսն ու մյուսները հիշեցին Արամի ավելի մոտին նախնիներին, «քուչի բազարի» հոտ եկավ, ԲՀԿ-ում որոշեցին, որ ՀԱԿ-ի իրենց գործընկերոջը մի թեթև «անկյուն» պետք է կանգնեցնեն, Անկախության Հռչակագրի ընթերցողը մի քանի ամիս մոռացավ ուշունցի ու նման կարգի բաների մասին՝ կենտրոնանալով իր սիրած գրական հայերենի վրա:
Արամն՝ իր բոլոր թերություններով հանդերձ, ինտիլիգենտ մարդ է ու կանգ առնել կարողացավ, բայց որովհետև նշաձող էր իջեցրել, «ներքևի հարկում» նրան ապտակեցին՝ նախագահի թասիբի մասին լեգենդը շրջանառու դարձնելով:
Քաղաքականությունը դաժան բան է. երբ Անխակության մասին ազդարարողը «մուղամով» է զբաղվում, նրան կարող է մոտենալ «խոպաններում» մի բաժակ արաղից «մուղամի» որակը գնահատող մի մարդ: Ու շարունակությունը գիտեք…Սուրեն Սուրենյանց
Արամին ապտակեցին՝ նախագահի թասիբի մասին լեգենդը շրջանառու դարձնելով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet