ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը շնորհավորական ուղերձ է հղեմ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ` մաղթելով անվտանգ երթևեկություն՝ միաժամանակ չմոռանալով ասել, որ լինելու է խստացված ռեժիմ: Շնորհակալություն, իհարկե, մաղթանքի համար, բայց պետք է ասել, որ, առանց ՃՈ աշխատակիցների պահմտոցու, վարորդներն ավելի անվտանգ կկազմակերպեն երթևեկությունը, քան ամեն բլուրի կամ շրջադարձի հետևում պահ մտած ՃՈ-ի մեքենա տեսնելու վախը սրտներում պահած:
Հավատացեք, որ վախեցած վարորդն ավելի անվտանգ չէ, քան արագ ընթացողը, հենց այն պարզ պատճառով, որ վախն առաջացնում է շփոթմունք, ինչը երթևեկության ամենամեծ խոչընդոտն է: Մեր ՃՈ-ն պետք է վարորդների մոտ վախի առաջացման հոգեվիճակը կարողանա փոխարինել զգոնության հոգեբանությամբ: Իսկ դրա համար, առաջին հերթին, պետք է դուրս գալ թփերի և բլուրների արանքից և տուգանք կպցնելու բարդույթից...