ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ կրկին խոսել է Օրբելի փողոցի հարևանությամբ կառուցվող երկնաքերերի մասին՝ ընդգծելով, որ նախնական շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է անօրինական և կոռուպցիոն դրսևորման արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք, որ մամուլն օրերս գրել էր, որ տատանումներ ու ցնցումներ են զգացվել Երևանի թիվ 172 դպրոցում, որի հարևանությամբ են 30 հարկանի շենքերի հիմքը գցում և փաստը կարող է պայմանավորված լինել հարևանությամբ ընթացող շինարարությամբ։
Նյուզ․am-ն այս առիթով գրել է․ «Երևանի Հ. Օրբելու անվան դպրոցի, հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգում են, որ դպրոցի աշակերտներն արդեն երկրորդ օրն է դասի չեն գնում։ Պատճառը իրենց բնորոշմամբ՝ դպրոցի մոտակայքում ընթացող «ֆանտաստիկ, դարակազմիկ» շինարարությունն է, որը վտանգավոր է համարվում դպրոցի շենքի համար։
Ֆեյսբուքյան օգտատեր Նարի Սյունին մասնավորապես գրում է. «Դասի ժամանակ լսվող աղմուկի մասին չեմ խոսում, զավեշտն էն է, որ աշակերտների մի զգալի մասն ապրում է մոտակայքում ու, միևնույն է, վայելելու է թե ձայները, թե դղրդոցները, ուղղակի արդեն թե օֆլայն, թե օնլայն։
Ընդ որում, առաջին օրը դաս չանելու պատճառն էլ չեն ասել, երեկոյան հայտնել են, որ՝ այսպես և այսպես, դասերը մի շաբաթ օնլայն կլինեն։ Ամենահավես պահը․ էս շինարարությունը մի շաբաթից չի ավարտվելու, անգամ մի տարուց չի ավարտվելու»։
Կարեն Վրթանեսյանը գրառման ներքո նշել էր, շինարարությունն իրականացվում է առանց շինթույլտվության։ Ալեքսեյ Չալաբյանն էլ նշում է, որ «առանց թույլտվության սկսել են 5 հատ 35 հարկանի երկնաքեր սարքել 2 դպրոցի ու 3 մանկապարտեզների արանքը»»։
Լուսանկարը՝ համացանցից է՝ արխիվային