▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնակի դաժանությամբ սպանություն Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի

 Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, առանձնակի դաժանությամբ սպանութան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Ջրվեժ թաղամասի այգեգործական ընկերության փողոցներից մեկում հայտնաբերվել է Daewoo Nexia մակնիշի Լ 5964 համարանիշի ավտոմեքենա.իսկ ավտոմեքենայից 3-4 մետր հեռու հայտնաբերվել է տղամարդու այրված դի: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը նշված ավտոմեքենայում, որը տաքսի է, հայտնաբերել է Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մովսիսյանի անվամբ անձնագիր և ըստ տեղեկությունների՝ հնարավոր է, որ մահացածը եղած լինի ինքը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Իսկ դեպքի վայրում էլ 2 հոգի ճանաչել են Ա. Մովսիսյանին, ով 2 երեխաների հայր էր և նախկինում աշխատել է Վայքի կադաստրում:

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին