ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ փողոցային երաժիշտներին նվագել արգելելու վերաբերյալ.

«Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23։00-ն»,- գրել է Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանները Հյուսիսային պողոտայում օգոստոսի 29-ին արգելել էին փողոցային երաժիշտներին նվագել և այդպիսով գումար հավաքել: Նրանց պնդմամբ՝ երաժշտությունը խանգարում էր բնակիչների անդորրը:

Հավելենք, որ օտարերկրյա երաժիշտներից մեկին էլ հաջորդ օրը ոստիկանությունը բերման էր ենթարկել՝ հարբած վիճակում հասարակական կարգը խախտելու համար:


