▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում 33-ամյա տղան կրկին փորձել է բռնաբարել սեփական մորը

 

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հուլիսի 24-ին, Արարատի մարզի քաղաքներից մեկի բնակիչ 51-ամյա Մ․Վ․-ն իր բնակության վայրի Ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա ապրիլին տանը, ննջասենյակում իր որդին՝ 33-ամյա Ա․ Խ․-ն ալկոհոլի ազդեցության տակ բռնի կերպով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ․ Վ․-ն իրավապահներին հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում Ոստիկանություն չի դիմել, քանի որ ամաչել է որդու արարքի համար։

Սակայն երեկ գիշերը ժամը 01։30-ի սահմաններում տղան նորից փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ։ Երբ ինքը ննջասենյակում քնած է եղել, տղան մտել է ներս, փորձել է բարձրացնել վերմակը և նորից տիրանալ իրեն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա․ Խ․-ն տեղափոխվել է տարածքի ոստիկանություն և ենթարկվել բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա դարձյալ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին