▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում հայտնաբերվել են բնակարանային գողերը՝ «Պատառաքաղը», «Շերեփն» ու «Գդալը»

Երեկ՝ փետրվարի 12-ին, ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Վահան Աղաջանյանը, 30-ամյա Արտակ Գալստյանը և 28-ամյա Աշխեն Ջանունցը։

/filemanager/uploads/2019/08/week-2/goxutyun.jpeg

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Արտաշատի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, և գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժին էր դիմել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի բնակիչ՝ 48-ամյա Արփենիկ Ղ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը և ննջասենյակները տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, գումար և այլ իրեր։

Նույն օրը, սակայն, եռյակը հայտնաբերվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են։

Նրանցից մեկը «նավոդկա տվողըն է», ում ականունը «Պատառաքաղ» է, մյուսը «աթանդա կանգնողն է», ում մականունը «Շերեփ» է, իսկ «գողցողի» մականունն է «Գդալ»։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին