▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ, հեռացիր. ՀՅԴ ՀԵՄ անդամների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց ՀՅԴ երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ:

/filemanager/uploads/Arayik_Harutyunyan_2.jpg

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 6-ին ՀՅԴ ՀԵՄ անդամները դատարկ արկղեր էին տարել ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանից հավաքել իրերն ու հեռանալ։

Տեսանյութը՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝ Ահագին դաշնակ վարչության պետ ունեք, էսօր, երբ արկղերը բերել էիք, հետներդ տանեիք. Արայիկ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին