▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳՄՍ-ն գումար էր տրամադրել հայ գրողների բանաստեղծությունների ժամանակակից ոճով ընթերցանության, և ոչ թե՝ սատանիզմի կամ ԼԳԲՏ քարոզի համար

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտարարություն է տարածել. «Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած պերֆորմանսը հանրային քննարկման մեծ ալիք բարձրացրեց։ Քաղաքացիների մի մասին այն դուր եկավ, մյուսին՝ ոչ։ Հարցը, սակայն, գեղագիտական է։ Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։

Միջոցառմանն ու դրան հաջորդած քաշքշուկին զուգահեռ` մի շարք ԶԼՄ-ներ և ֆեյք օգտատերեր սկսեցին տեղեկություն տարածել, թե բեմականացվածը ԼԳԲՏ քարոզ էր կամ սատանիստական միջոցառում, որը ֆինանսավորվել է պետական միջոցներով։

Ի հեճուկս այս խոսակցություններին` հայտնում ենք, որ «ԱԺԶ» հասարակական կազմակերպությունը հայտ էր ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն և ստացել մոտ 2,7 մլն դրամ գումար՝ ներկայացում բեմադրելու համար։ Նախարարության հետ ստորագրված պայմանագրում հստակ սահմանված են եղել բեմադրության մանրամասները, որոնք նախատեսում են պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում։

/filemanager/uploads/metro_nerkayacum.jpg

Ինչպես տեսնում ենք ԿԳՄՍ նախարարության հետ ստորագրված պայմանագրից՝ ներկայացումն իրենից պետք է ներկայացնի 1920-ականների պոեզիայի ընթերցում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլք)։ Այս հեղինակների բանաստեղծությունները պետք է հնչեին ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ։
«Կատարումը պետք է տեղի ունենա հանրային տարածքում՝ Հանրապետության Հրապարակի Երևանի մետրոպոլիտենի կայարանի դրսի հատվածում, որտեղ վիզուալ անիմացիաները թարգմանելու են ֆուտուրիզմ պոեզիան և տարածքի ճարտարապետութայնը։ Ֆուտուրիզմ պոեզիան ապագայի ձայնն է այն անցյալում, որը գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը՝ կայանելով արվեստ անող կնոջ՝ Հասմիկ Թանգյանի մարմինը հանրային տարածքում՝ փորձարարական պարագրության մեջ»,- նշված է պայմանագրի «բովանդակություն» բաժնում։

Այսպիսով հայտնում ենք, որ տեղեկությունները, թե ԿԳՄՍ նախարարությունը հովանավորում է ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ, չի համապատասխանում իրականությանը։ Նման շահարկումները հետապնդում են հստակ քաղաքական մոտիվներ և նպատակ ունեն մոլորեցնելու հանրությանը»։

Կարդացեք նաև՝ «Սա մշակութային հեղափոխության մի մասն է». Հասմիկ Խաչունցը՝ մետրոյի մոտ իրականացված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման մասին

«Զելյոնկան» լցրել են «Իմ քայլ»-ի ավագանու վրա՞․․․Ինչու՞ էր լարված իրավիճակ Հրապարակի մետրոյում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին