«Դուք մեր հայտարարագրերը նայո՞ւմ եք: Անցած տարվանը նայե՞լ եք»,- բյուջետային քննարկումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերած բնակարանի մասին հարցին: Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Բյուրեղ» թաղամասում բնակարաններ ունեն Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Լիլիթ Մակունցը, Տրդատ Սարգսյանը: «Գնացեք, նայեք՝ ինչքան եմ հիպոթեք վերցրել, ինչքան եմ աշխատավարձ ստանում ու արդյոք կարող եմ մի երկու տասնամյակով թույլ տալ հիպոթեք վերցնել ու հազարավոր քաղաքացիների նման տուն վերցնել»,- ասել է Հարությունյանը: |
Արայիկ Հարությունյանը՝ «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերած բնակարանի մասին
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին