▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը հրամայել է աշխատանքից ազատել այսօր ԱԺ-ում աղմկահարույց հայտարարություններ արած ԱԻ փոխնախարարին

Արայիկ Հարությունյանը հրամայել է աշխատանքից ազատել այսօր ԱԺ-ում աղմկահարույց հայտարարություններ արած ԱԻ փոխնախարարին:

Այս մասին գրել է Mediaport-ը:

Բորիս Ավագյանին է զանգահարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և Արայիկ Հարությունյանի անունից ասել՝ ազատված է աշխատանքից։

Այս առնչությամբ Արցախի ԱԻՊԾը հանդես է եկել պաշտոնական հողրդագրությամբ.

«Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

ԲԱվագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

ԲԱվագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Կարդացեք նաև՝«Սամալյոտը դատարկ եկավ, որովհետև չէին գնացել գերիների հետևից». ԱՀ ԱԻՊԾ փոխտնօրեն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին