▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սամալյոտը դատարկ եկավ, որովհետև չէին գնացել գերիների հետևից». ԱՀ ԱԻՊԾ փոխտնօրեն

«Սամալյոտը դատարկ եկավ, որովհետև չէին գնացել գերիների հետևից, գնացել էին աշխատանքային այցով, և ինչ-ինչ պատճառներով մարդիկ մտածել են կամ հույս են ունեցել, որ վերադառնալու են գերիներով»,- այսօր ԱԺ-ում գերիների վերադարձի հարցով քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԻՊԾ փոխտնօրեն Բորիս Ավագյանը:

/filemanager/uploads/boris_avagyan.jpg

«Ես գտնում եմ, որ հիմնական խնդիրը՝ աշխատանքային խումբ ստեղծելն է, որը կկարողանա տրամադրել հասարակությանն այն կրճատ ինֆորմացիան, որը որ չի պարունակում պետական գաղտնիք, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք գերիների վերադարձի ուղղությամբ հայկական կողմն իր բոլոր գործիքները սպառել է, Բորիս Ավագյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում։

«Ես կարծում եմ, որ մեր գործունեությունը այնպիսի փուլ պետք է մտնի, որ մենք գտնենք խնդրի լուծման ռացիոնալ ուղղությունը»,- նշեց նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին