▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը՝ ուսման վարձավճարների մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ուսման վարձավճարների հարցին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր շրջաբերական է ուղարկել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներին։

✅Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը` նախարարն առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերի չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց:
✅Արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:
✅Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, այս մասին նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին