▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առայժմ նրան գտնելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն են. հայտնի լուսանկարի հերոսի հոր գրառումը

Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների ժամանակ արված հայտնի լուսանկարում պատկերաված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ:

Իմ տղան ծառայում է Ջաբրայիլի զորամասում: Արդեն քանի օր է՝ որևէ տեղեկություն չունեմ որդուս մասին։ Վերջինն այս լուսանկարներն են ու «Զինուժ» մեդիայի նկարահանած կադրերը։ Առայժմ նրան գտնելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն են։ Խնդրում եմ, ստույգ տեղեկատվություն ունենալու դեպքում դիմել մեզ։ Մեր բոլոր աղոթքները Ալբերտի ու մեր բոլոր զինվորների հետ են։ Խաղաղություն մեր երկրին և հաղթելու ենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին